ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ «ՎԱՅՈՑ ՁՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
Nov12017
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել հանրապետության մի խումբ մանկավարժների պարգևատրման հանդիսավոր արարողություն: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը պարգևներ է հանձնել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերի հաղթողներին և մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներին:
Նրանց թվում կային նաև Վայոց ձորից պարգևատրվածներ.
«Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգ – Ստեփան Ստեփանյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն), «Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգ - Սոֆյա Հովսեփյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ):
Շնորհավորում ենք նրանց, ցանկանում նորանոր հաջողություններ: