181 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, ստորագրել են Կիոտոյի համաձայնագիրը: Դա միջազգային փաստաթուղթ է, որը զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի (CO2, CH4, N2O, ֆտորքլորածխաջրածիններ) արտանետումները: Վերջիններս արտազատվում են մթնոլորտ ավանդական վառելիքի այրման ժամանակ, առաջացնում երկրագնդի շուրջը գազերից կազմված մի թաղանթ, որը թույլ չի տալիս երկիր հասած արևի ճառագայթներին անդրադառնալ տիեզերք, և առաջացնում է ջերմաստիճանի բարձրացում, կլիմայի փոփոխություն՝ երաշտ, անապատացում, չոր և շոգ եղանակ, բևեռների սառույցների հալոցք, ջրհեղեղ և այլն:
Նման երեևույթներից խուսափելը հնարավոր է միայն էներգիայի ավանդական աղբյուրները (քարածուխ, նավթ, գազ և այլն) վերականգնվող էներգիայի աղբյուրներով փոխարինելիս:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը (ՀԿՀԱԱՇՄ ՀԿ) 2017 թ-ի մայիսի 31-ից իրագործում է «Արևային էներգիան՝ ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի՝ Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի գյուղական բնակավայրերում վերականգնվող էներգիայի (ՎԷ) գործնական կիրառությունը և էներգախնայողությունը կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և շրջակա միջավայրի կայունության նպատակով:
Սարքավորումների ընտրության հարցում կարևոր է նաև փորձագետներից ստացված տեղեկատվությունը, որ սարքն է երկարակյաց, որի դեպքում է էֆեկտիվության գործակիցը բարձր և այլն: Շահագործման ընթացքում տեխնիկական ինչ պայմանների դեպքում է սարքի աշխատունակ վիճակը պահպանվում:
Մալիշկայի փողոցային լուսավորումն իրականացվել է նորագույն տեխնոլոգիայով:
Նշեմ, որ Հայաստանում կա ընդամենը 2 նմանատիպ կառույց, որից մեկը հենց իրականացվել է Մալիշկայում:
Մալիշկայի կենտրոնում՝ 1-ին փողոցի 200 մ երկարության հատվածում, անցկացվել է էլեկտրական լուսավորություն, որը էլեկտրական հոսանքն ստանում է ծրագրի շրջանակում տեղադրված արևային ֆոտովոլտային համակարգից, իսկ փողոցը լուսավորվում է էներգախնայող ԼԱԴ լամպերով, որի պայծառ լույսը ապահովում է փողոցային լուսավորությունը քիչ հզորության հոսանքի ծախսի դեպքում: Այս տարածքում են գտնվում գյուղապետարանը, բուժկետը, խանութը, փոստը, մշակույթի տունն ու մարզադահլիճը: Լուսավորվում է փողոցի հատվածի 5000 քառակուսի մետր մակերեսը:
Արևային էներգիայից էլեկտարական հոսանք արտադրող ՖՎ վահանակը դրված է մշակույթի տան մարզադահլիճի մասնաշենքի տանիքի հարավային մասում:
Բացի այդ, նույն վերականգնվող էներգիայի աղբյուրից էլեկտրական հոսանք է ստանում մարզադահլիճը, որտեղ 4 տարիքային խմբերի երեխաներ /թվով 90 հոգի/ մասնակցում են ըմբշտամարտի պարապմունքներին օրվա երեկոյան ժամերին: ՎԷ-ի միջոցով լուսավորվում է նաև մշակույթի տանը տեղադրված գրադարանի գրանցման սենյակը:

Մալիշկայի սպորտով զբաղվող երեխանների նկարները՝ ,,Արևը մեր ընկերն էՙՙ վերնաշապիկներով:
Մրցույթի մասնակից 3 կազմակերպությունների էներգետիկ փորձագետները ՀԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել են համայնք, իրականացրել դիտարկում, հաշվարկ, հարցում: Իրենց կողմից տվել է մանրամասն բացատրություններ համայնքապետին և ավագանու խորհրդի անդամներին, որը նպաստել է ՀԿ-ի և համայնքի անդամների միջև վստահության բարձրացմանը:
Մրցույթը շահել է Շտիգեն կազմակերպությունը:
Արդյունքում
Տնտեսական տեսանկյունից համայնքը ունի փողոցային լուսավորություն, որի ճիշտ շահագործման ժամանակ համայնքի ծախսերը կամ մինիմալ են կամ զրոյական (ի նկատի պետք է ունենալ, որ օգտագործված հոսանքը չպետք է գերազանցի արտադրված հոսանքին, այսինքն այն պետք է սահմանափակ ժամանակահատվածում օգտագործվի):
Սարքավորման պիտանելության ժամկետը մոտ 25 տարի է: Ընկերությունը տվել է նաև երաշխիք տարբեր շահագործվող սարքերի վերանորոգման կամ նորով փոխարինելու վերաբերյալ:
Սոցիալական տեսանկյունից փողոցային լուսավորությունը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին ակտիվ աշխատանքից և կարճատև հանգստից հետո երեկոյան ժամերին լինել ավելի ակտիվ, նպաստում է խմբովի հավաքների, ժամանցների անցկացմանը, անվտանգ դարձնում փողոցային հատվածով տեղաշարժմանը:
Գյուղապետարանի կողմից գյուղապետարանին կից գտնվող կանաչապատ հատվածում տեղադրվել է երեխաների համար խաղասարքավորումներ, որը դարձնում է նրանց կյանքն ավելի զվարճալի:
Բացի այդ, Մալիշկա համայնքի 4 կին ֆերմերների և Այգավան համայնքի 8 կին ֆերմերների տրամադրվել է արևային չորանոց և նրանց համար անցկացվել է սեմինար, որն անցկացրել է Սոլակ համայնքի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի համակարգող Ռաիսա Խաչատրյանը, որը սիրով իր փորձը կիսել է նոր տեխնոլոգիայով չրեր չորացնող սկսնակների հետ:
Արևային չորանոցի պատրաստման մասին կարդալ այստեղ:
Սեմինարի ընթացքում Այգավան համայնքի կին ֆերմերները, որոնք 2017 թ-ին արդեն ստացել էին արևային չորանոց, իրենց հետ բերել էին նոր տեխնոլոգիայով չորացված մրգերը:
Սույն թվականի օգոստոսի 8-ին Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցում կայացավ սեմինար նաև Մալիշկայի 16 կին ֆերմերների համար, որոնք պատրաստ են կիրառել ստացած գիտելիքները չորամթերքներ պատրաստելու համար:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու և
http://vayotsdzoritem.com/ կայքի խմբագիր