ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին արգելել կապարային ներկերի օգտագործումը


p1110302Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անդամ երկրների ուշադրությունը հրավիրում է ներկերում կապարի օգտագործման արգելման վերաբերյալ ազգային օրենսդրության մշակման անհրաժեշտության վրա: Կազմակերպությունը նշում է, որ ներկայումս գոյություն չունի կապարի ազդեցության անվտանգ չափաքանակ: ԱՀԿ-ն հիշեցնում է, որ 2016 թ.-ին կապարի ազդեցության հետևանքով արձանագրվել է 540.000 մահվան դեպք և հաշմանդամության կամ վաղաժամ մահվան պատճառով կյանքի 13.9 մլն կորսված տարի (DALYs):

kievyan 7

Կապարը բնության մեջ հանդիպող թունունակ մետաղ է, որը չափազանց վնասակար է մարդու առողջության, հատկապես` երեխաների համար: ԱՀԿ-ն նշում է, որ կապարը հանրային առողջապահության ոլորտում մեծ անհանգստություն պատճառող տասը քիմիական նյութերից մեկն է, որն անդամ պետություններից պահանջում է գործողություններ` աշխատողների, երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց առողջությունը պաշտպանելու համար:

p1110323

Մարդու առողջության համար կապարի բացասական ազդեցությունները հայտնի են և շատ երկրներ ձեռնարկում են համապատասխան միջոցներ:

Այս մետաղի ազդեցությունը երեխաների օրգանիզմի, մասնավորապես նրանց մտավոր զարգացման վրա, ամբողջ աշխարհում շարունակում է մնալ լուրջ առողջապահական խնդիր: Կենցաղում շատերի, հատկապես` երեխաների վրա կապարի ազդեցության աղբյուր են համարվում մեծ քանակությամբ կապար պարունակող ներկերը, որոնք շատ երկրներում լայնորեն օգտագործվում են դեկորատիվ նպատակներով, չնայած այդպիսի ներկերի համար գոյություն ունեն կապար չպարունակող այլընտրանքներ:

p1110467

Կապարի չափազանց բարձր պարունակությամբ ներկերն առաջվա պես հասանելի են այն զարգացող երկրների մեծ մասում, որտեղ կապարային ներկերի վերացման հարցերով Գլոբալ դաշինքի շրջանակում իրականացվել են հետազոտություններ: Continue reading

Advertisements