ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին արգելել կապարային ներկերի օգտագործումը


p1110302Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անդամ երկրների ուշադրությունը հրավիրում է ներկերում կապարի օգտագործման արգելման վերաբերյալ ազգային օրենսդրության մշակման անհրաժեշտության վրա: Կազմակերպությունը նշում է, որ ներկայումս գոյություն չունի կապարի ազդեցության անվտանգ չափաքանակ: ԱՀԿ-ն հիշեցնում է, որ 2016 թ.-ին կապարի ազդեցության հետևանքով արձանագրվել է 540.000 մահվան դեպք և հաշմանդամության կամ վաղաժամ մահվան պատճառով կյանքի 13.9 մլն կորսված տարի (DALYs):

kievyan 7

Կապարը բնության մեջ հանդիպող թունունակ մետաղ է, որը չափազանց վնասակար է մարդու առողջության, հատկապես` երեխաների համար: ԱՀԿ-ն նշում է, որ կապարը հանրային առողջապահության ոլորտում մեծ անհանգստություն պատճառող տասը քիմիական նյութերից մեկն է, որն անդամ պետություններից պահանջում է գործողություններ` աշխատողների, երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց առողջությունը պաշտպանելու համար:

p1110323

Մարդու առողջության համար կապարի բացասական ազդեցությունները հայտնի են և շատ երկրներ ձեռնարկում են համապատասխան միջոցներ:

Այս մետաղի ազդեցությունը երեխաների օրգանիզմի, մասնավորապես նրանց մտավոր զարգացման վրա, ամբողջ աշխարհում շարունակում է մնալ լուրջ առողջապահական խնդիր: Կենցաղում շատերի, հատկապես` երեխաների վրա կապարի ազդեցության աղբյուր են համարվում մեծ քանակությամբ կապար պարունակող ներկերը, որոնք շատ երկրներում լայնորեն օգտագործվում են դեկորատիվ նպատակներով, չնայած այդպիսի ներկերի համար գոյություն ունեն կապար չպարունակող այլընտրանքներ:

p1110467

Կապարի չափազանց բարձր պարունակությամբ ներկերն առաջվա պես հասանելի են այն զարգացող երկրների մեծ մասում, որտեղ կապարային ներկերի վերացման հարցերով Գլոբալ դաշինքի շրջանակում իրականացվել են հետազոտություններ: Երկրների մեծ մասում, որտեղ կիրառվում են կապարային ներկեր, գոյություն ունեն նաև ներկերի այլընտրանքներ, որոնք կապար չեն պարունակում, ինչը վկայում է այն մասին, որ արտադրողների համար գոյություն ունեն կապարային ներկերի մատչելի այլընտրանքներ: Իրավիճակի բարելավման կարելի է հասնել միայն աշխարհի երկրների միջև կապարի ազդեցության կանխարգելման ոլորտում սերտ համագործակցության շնորհիվ: Այդպիսի գործողությունները ներառում են ինչպես կապարային դեկորատիվ ներկերի օգտագործման կանխարգելման նպատակով ստանդարտների և ընթացակարգերի ընդունումը, այնպես և հասարակության իրազեկումը բնակելի շենքերի վերանորոգման հարցերի շուրջ` կապված նման աշխատանքներում կապարային ներկերի հնարավոր օգտագործման հետ: Հարկ է նշել, որ համապատասխան նորմատիվ իրավական փաստաթղթեր արդեն ընդունվել են աշխարհի 64 երկրում:

Հայաստանը կապարային ներկեր ներմուծում է 34 երկրից: Ներկերում կապարի պարունակության նկատմամբ համապատասխան հետազոտություն իրականացրել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն: Հետազոտվել է յոթ երկրում արտադրվող չորս գույնի և 20 տարբեր ապրանքանիշի պատկանող ներկերի 49 փորձանմուշ, ընդ որում 11 նմուշում կապարի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը (5000 ppm):

Կապարի ազդեցությանն առնչվող հիմնահարցի լուծման նպատակով, կազմակերպությունը Հայաստանի կառավարությանն առաջարկում է թույլատրել միայն կապարի ցածր պարունակությամբ ներկերի ներկրումը, ինչպես նաև վերանայել ազգային օրենսդրությունը` տվյալ մետաղի սահմանային թույլատրելի խտության առումով: Մասնավորապես, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 59-Ն «Կենցաղային քիմիայի ապրանքներին և լաքաներկերին ներկայացվող սանիտարա-համաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N21.7.018-14 սանիտարական կանոններ և նորմերը հաստատելու մասին հրամանում: Նորմատիվ ակտի դրույթների համաձայն, առաջին դասի վտանգավորության մետաղների պարունակությունը, որոնց պատկանում է կապաը, չպետք է գերազանցի 0,5%-ը:

Ներկայումս մտահոգիչ է այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունում քիմիական նյութերի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը դեռևս չի ընդունվել: Միության անդամ երկրների կողմից այդ փաստաթղթի մշակումը թույլ կտա ԵԱՏՄ երկրներում ներկեր և լաքեր արտադրողներին լուծել մի շարք հարցեր: Քիմիական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները խոսում են հետևյալ բաղադրիչների` ապրանքները ԵԱՏՄ շուկա դուրս բերելու հասանելիության կարգի, որակի համապատասխանության չափորոշիչների, ազգային վերահսկողության մարմինների համար ապրանքները վատորակ կամ կեղծված համարելու հիմքերի ներդրման մասին: Ներկերի և լաքերի անվտանգության նոր չափորոշիչները թույլ կտան կազմակերպել արտադրությունն այնպես, որ բացառվի վտանգավորությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար: Օրինակ, Եվրամիությունում ցնդող օրգանական նյութերի նկատմամբ պահանջների խստացումը թույլ տվեց արագորեն զարգացնել ջրային հիմքով լաքաներկերի արտադրությունը, ինչպես նաև նվազեցնել մթնոլորտում վնասակար նյութերի արտանետումները:

ՄԱԿի Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) և ԱՀԿի (որոնք համատեղ համակարգում են Գլոբալ դաշինքի աշխատանքը) անցկացրած հարցումը ցույց է տվել, որ 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ միայն 69 կառավարություններ են հաստատել, որ իրենց երկրներում գործում են կապար պարունակող ներկերի օգտագործման վերահսկողության իրավաբանորեն պարտավորեցնող նորմեր: Ակնհայտ է, որ այս խնդրին լուծում տալու համար դեռ բավական ժամանակ կպահանջվի, և կապարից թունավորման կանխարգելման միջազգային շաբաթը միտված է համախմբել հանրային և քաղաքական կամքը` հետագա առաջընթացն ապահովելու համար։

Կապար պարունակող ներկերի օգտագործումից հրաժարումը կնպաստի կայուն զարգացման նպատակների իրականացմանը, մասնավորապես` մինչև 2030 թվականը վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թվի էական կրճատմանը։

Ելնելով վերոշարադրյալից՝ դիմել ենք ՀՀ առողջապահության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին, որպեսզի նրանք իրենց ներդրումն ունենան ներկերում կապարի օգտագործումը բացառելու վերաբերյալ ազգային օրենսդրության մշակմանը։

ՙՙՀայ կանայք հանուն առողջության և
առողջ շրջակա միջավայրի՚՚ ՀԿ-ի փորձագետ
Քնարիկ Գրիգորյան

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s