Մոր արյան մեջ կապարի բարձր մակարդակը կարող է երեխայի ճարպակալման պատճառ դառնալ


«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը: 2016 թ-ին իրականացրել է հայաստանյան շուկա ներկրված ներկերում կապարի պարունակության հետազոտություն: Պարզել է, որ ներկերում առկա է կապարի բարձր խտություններ, որոնք  գերազանցել են միջազգային սահմանային թույլատրելի խտությունը:

Ստորև ներկայացված է տեղեկատվություն ծննդաբերության շրջանում մոր արյան մեջ հատնաբերված կապարի և ծնված երեխայի օրգանիզմի վրա դրա ազդեցության հետևանքների մասին:

Համաձայն նոր հետազոտության, արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունեցող մայրերից ծնված երեխաների մոտ ավելորդ քաշի և ճարպակալման հավանականությունը 4 անգամ բարձր է։  «JAMA Network Open» ամսագրում հրապարակված հետազոտությունը համեմատել է արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունեցող կանանցից ծնված երեխաների և կապարի ցածր պարունակությամբ կանանցից ծնված երեխաների քաշերը։ Հետազոտողները ուսումնասիրել են 1442 զույգ մայրերի և երեխաների տվյալները։ Արյան նմուշները վերցվել են ծննդաբերությունից  24-72 ժամ անց։ Հետազոտողները պարբերաբար, մանկության ողջ ժամանակահատվածում արձանագրել են երեխաների քաշը։

Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ ճարպակալման համաճարակը հնարավոր է կապված լինի արգանդում պտղի վրա  քիմիական նյութերի ազդեցության հետ։ Այնուամենայնիվ, կապարի բարձր մակարդակ ունեցող կանանց շրջանում երեխաների ճարպակալման ռիսկը նվազել է, եթե ծննդաբերությունից հետո մոր արյան մեջ առկա են եղել ֆոլաթթվի համարժեք մակարդակներ։ Ֆոլաթթուն վիտամին Բ–ի տարատեսակ է, որը կարող է կանխել նյարդային խողովակի այնպիսի արատներ, ինչպիսին «սպինա բիֆիդա»–ն է։ Առողջապահության մասնագետները կանանց խորհուրդ են տալիս  օրական ընդունել 400 մգ ֆոլաթթու` վիտամին Բ–ի սինթետիկ տարբերակը։ Հետազոտողները նաև հարցրել են կանանց, թե արդյո՞ք նրանք ընդունել են ֆոլաթթու հղիության երկրորդ և երրորդ երամսյակներում։ Ենթադրվում է, որ մանկական ճարպակալման ռիսկը կարելի է նվազեցնել` հետազոտելով կանանց արյան մեջ կապարի պարունակությունը, և, բարձր մակարդակ հայտնաբերելու դեպքում` խորհուրդ տալ  ընդունել ֆոլաթթվի հավելումներ։

Աղբյուրը`  https://jamanetwork.com/journals/jamanetworkopen/fullarticle/2752083

 

Высокий уровень свинца в крови матери может стать причиной ожирения у ребенка

Согласно новому исследованию, дети, рожденные от женщин с высоким уровнем содержания свинца в крови, в четыре раза чаще страдают от избыточного веса или ожирения. В исследовании, опубликованном в журнале JAMA Network Open, сравнивались измерения веса детей, рожденных от матерей с высоким уровнем свинца и детей с низким уровнем свинца.

Исследователи изучили данные 1442 пар матерей и детей. Были взяты образцы крови у матерей через 24-72 часа после родов. Исследователи периодически записывали вес детей на протяжении всего периода детства. Полученные данные свидетельствуют о том, что эпидемия ожирения потенциально может быть связана с воздействием химических веществ на плод в утробе матери. Тем не менее, среди матерей с высоким уровнем свинца риск ожирения у детей уменьшился, если в крови матери присутствовали адекватные уровни фолиевой кислоты через 24–72 часа после родов. Фолат – тип витамина B – может предотвратить дефекты нервной трубки, такие как бифида позвоночника. Эксперты в области здравоохранения рекомендуют женщинам ежедневно принимать 400 мг фолиевой кислоты, синтетической версии витамина В. Исследователи также спросили женщин, принимали ли они фолиевую кислоту во втором и третьем триместрах беременности. Предположительно риск детского ожирения может быть уменьшен путем проведения тестирования женщин на содержание свинца, а затем включения добавок с фолиевой кислотой женщинам с высоким уровнем свинца в крови.

По материалам:

https://jamanetwork.com/journals/jamanetworkopen/fullarticle/2752083

                                                              

The High Level of Lead in Mother’s Blood May Become the Cause of Obesity in a Child

According to a new study, children born to women with high blood lead levels are four times more likely to be overweight or obese. A study published in the journal JAMA Network Open compared weight measurements for babies born to mothers with high levels of lead and children with low levels of lead. Researchers examined data from 1,442 pairs of mothers and children. Blood samples were taken from mothers 24-72 hours after birth. Researchers periodically recorded the weight of children throughout the entire period of childhood. The findings suggest that the obesity epidemic could potentially be related to the effects of chemicals on the fetus in the womb. However, among mothers with high levels of lead, the risk of childhood obesity is reduced if adequate levels of folic acid are present in the mother’s blood 24–72 hours after birth. Folate, a type of vitamin B, can prevent neural tube defects, such as spina bifida. Health experts recommend that women take 400 mg of folic acid daily, a synthetic version of vitamin B. Researchers also asked women if they were taking folic acid in the second and third trimesters of pregnancy. Presumably, the risk of childhood obesity can be reduced by testing women for lead and then adding folic acid supplements to women with high blood lead levels.

                                

Source: https://jamanetwork.com/journals/jamanetworkopen/fullarticle/2752083

           

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s