ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփեց Վայոց ձորի մարզպետարանի 2019 թվականի տարեկան և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքները


   2020 թվականի փետրվարի 7-ին  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ  ՀՀ Վայոց ձորի  մարզպետարանի  2019  թվականի  տարեկան    և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսով:

20200207_122949

    Ասուլիսը կայացավ մարզպետի աշխատասենյակում, որին մասնակցում էին Հ1հեռուստաընկերության,  Վայոց ձորի թեմի  պաշտոնական կայքի և <<Վարդաձոր>> մարզային էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչներ և մարզում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

    Արարատ Գրիգորյանը նախ ներկայացրեց մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում 2019 թվականին իրականացված ծրագրերի, ձեռքբերումների, առաջընթացի, համագործակցային նախաձեռնությունների,  արտաքին կապերի  վերաբերյալ փաստագրված տվյալները, ինչպես նաև մարզում առկա խնդիրների լուծման  ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերը:

  Այնուհետ ամփոփեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում  իր հարյուրօրյա  գործունեության արդյունքները:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մանրամասն  պատասխանեց    լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից իրեն ուղղված բոլոր հարցերին: Հարցերը վերաբերում էին.

     1.մարզում 2019 թվականին իրականացված և 2020 թվականին իրականացվելիք ներդումային և սուբվենցիոն ծրագրերին,

     2.Եղեգնաձորում կառուցվելիք հիվանդանոցի աշխատանքների ընթացքին,

     3.զբոսաշրջության զարգացման նպատակով դեպի մշակութային կոթողներ  ճանապարհների վերանորոգմանը,

  1. հանքարդյունաբերությանը,

    5.դպրոցահասակ երեխաների և մանկավարժների  տեղափոխման ծախսի փոխհատուցման կարգին,

    6.երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով բնակարանաշիության ծրագրերին,

  1. մարզում զիվորական հագուստի արտադրության կազմակերպման  խնդիրներին,
  2. ՀԿ-ների հետ համագործակցության ակտիվացմանը,
  3. գյուղական ամբուլատորիաների զարգացման ծրագրերի մշակմանը,
  4. Արփա գետի վրա կառուցված ՀԷԿ-երի համար օգտագործվող ոռոգման ջրի քանակի սահմանափակմանը (գյուղատնտեսության ակտիվ գործունեության շրջանում),
  5. <Վարդաձոր> մարզային թերթի տպագրման խնդիրներին:

Առաջարկվեց  համագործակցել սոցիալական 2 ծրագրերով.

.            ա) Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնի <Եղեգնաձորի ցերեկային խնամքի կենտրոն> (Ռիսկային գոտում հայտնված երեխաների համար) գործող ծրագով,

       բ)  Հայկական կարմիր խաչի Եղեգնաձորի մասնաճյուղի  <Խնամքի կենտրոն՝ արժանապատիվ ծերություն>  գործարկվելիք ծրագրով:

Ասուլիսի ավարտին Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայության համար և  ավելի ակտիվ համագործակցության  պատրաստակամություն հայտնեց:                                                                        

Նշենք, որ ՀՀ  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնավարման կարճ  ժամանակահատվածում դրսևորած աշխատասիրության, պատասխանատվության և ակտիվ գործունեության համար <Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա> հասարակական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես տարվա <Լավագույն մարզպետ>: 

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պաշտոնավարման հարյուրօրյա արդյունքները

       Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2308 քառ. կմ տարածք, որը կազմում է հանրապետության տարածքի 7.8 տոկոսը:                                                                                                                                             Մարզն ունի  8 համայնք, որից խոշորացված՝ 6-ը:  Խոշորացված համայնքների կազմում ընդգրկված է  43 բնակավայր: Բոլոր համայնքներն ու բնակավայրերը գտնվում են նախալեռնային և լեռնային գոտիներում: Մարզի  2 համայնքների  (Արենի համայնքի Արենի, Խաչիկ և Զառիթափ համայնքի  Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Սերս) բնակավայրերը սահմանամերձ են: Բնակչության թիվը կազմում է 60357  մարդ, այդ թվում ներառված են բանակ զորակոչվածները:

-Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է: 2019 թվականին  արտադրվել է (մոտավոր) 24,4 միլիարդ դրամի համախառն գյուղատնտեսական արտադրանք: Մեկ շնչի հաշվով արտադրվում է  407 հազար դրամի արտադրանք:                                                                                                                                    Մարզի ոռոգելի հողատարածքները կազմում են   6622,9  հա, որից՝ վարելահող` 2599,8   հա: Ոռոգելի  վարելահողերը կազմում են ընդհանուր  վարելահողերի 17 տոկոսը:

 Մարզային ենթակայության կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներ                  Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից (01.11.2019թ.)  մարզպետ Արարատ Գրիգորյանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների,  հանրակրթական և մշակութային  հաստատությունների գործունեությունը: Հանդիպումներ են կազմակերպվել կրթական և մշակութային  հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ, որտեղ քննարկվել են մարզում կրթության որակի բարձրացման, բուժսպասարկման բարելավման, մարզական և մշակութային միջոցառումների պատշաճ կազմակերպման հետ առնչվող խնդիրները:

Այցելություններ համայնքներ                                                                                                                   

Հարյուրօրյա պաշտոնավարման ընթացքում՝ 2019 թվականի  նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 12-ը  մարզպետն այցելել է մարզի բոլոր համայնքներ և բնակավայրեր, ծանոթացել համայնքներում կատարվող աշխատանքներին,  համայնքների բնակիչներին հուզող հարցերին և լուծում պահանջող առկա  խնդիրներին, որոնց  լուծում տալու նպատակով քննարկումներ են  կազմակերպել մարզպետարանի աշխատակիցների և համապատասխան այլ պաշտոնյաների հետ: Մարզպետի մոտ  մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացել են համայնքային խնդիրներին  և համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող  քննարկում-խորհրդակցություններ:

Մարզի տարածքում համագործակցություն և համակարգում                                                                 

   –Մարզպետ Արարատ  Գրիգորյանը հաշվետու ժամանակահատվածում համագործակցել է Վայոց ձորի թեմի, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ և համակարգել է ՀՀ ԳՄ Վայոց ձորի տարածքային ծառայությունների գործունեությունը:

Համակարգվել և կազմակերպվել է 2019 թվականի ձմեռային զորակոչը:

Աշխատանքային հանդիպումներ                                                                                             Մարզպետն աշխատանքային հադիպումներ է ունեցել միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների, մարզում արտադրական և գյուղատնտեսական, բարեգործական, ներդրումային և այլ  գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:

Արտաքին  հարաբերություններ                                                                                                                             ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի մարզի հայ համայնքի ղեկավար, ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրեն Մամիկոն Գեկչյանին: Հանդիպմանը քննարկվել են, ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի միջև կնքված  <Համագործակցության համաձայնագրի> շրջանակներում,  Վայոց ձորի մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքները (չիր, պանիր) ՌԴ Արխանգելսկի մարզ արտահանելու հետ կապված խնդիրները:

Ներդրումներ և այլ  ծրագրեր                                                                                                                                  2020 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզում կիրականացվի 6 ներդրումային ծրագիր: ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ կառավարություն հաստատման է ներկայացվել 34 սուբվենցիոն ծրագիր:

     ՀՀ  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնավարման կարճ  ժամանակահատվածում դրսևորած աշխատասիրության, պատասխանատվության և ակտիվ գործունեության համար <Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա> հասարակական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես տարվա <Լավագույն մարզպետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից 2019 թվականի ընթացքում  կատարած աշխատանքների վերաբերյալ

    Մարզպետը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովվել է ՀՀ օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը: 2019 թվականին մարզպետի կողմից ընդունվել են 61 որոշումներ և 156 կարգադրություններ, աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են 267հրամաններ: 2019թ հունվարի 11-ի թիվ 1 որոշմամբ մարզպետի և ազգաբնակչության անմիջական կապը ամրապնդելու նպատակով ամենամսյա ընդունելությունները են իրականացվել մարզպետարանում և համայնքներում, իսկ բարձրացված խնդիրները ուսումնասիրվել են տեղում: 2019 թվականին մարզպետի մոտ կատարվել է 1060 քաղաքացիների ընդունելություն:

Հաշվետու ժամանակաշրջանում համագործակցված աշխատանքներ են տարվել տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառավարման համակարգի մարմիննների հետ: Հետևողական միջոցներ են ձեռնարկվել մարզի համայնքների 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանների հաստատման ուղղությամբ, որոնք բխել են համայնքների զարգացման ծրագրերից:

Համակարգվել է 2019 թվականին փետրվարի 17-ին Մալիշկա համայնքի ղեկավարի  արտահերթ ընտրությունների գործընթացը:

,,ՀՀ  2019թ. պետական բյուջեի մասին,, ՀՀ օրենքով   Վայոց ձորի մարզպետարանին 23 ծրագրերով 2019թ.-ի համար նախատեսվել են ծախսեր 3.001.331.600 (երեք միլիարդ մեկ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ,  փաստացի ֆինանսավորվել է 2.819.321.400 (երկու միլիարդ ութ հարյուր տասնինը միլիոն երեք հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, ֆինանսավորումը կատարվել է 93.94%-ով:

    ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 19-ի 278-Ա  որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում իրականացվել է 22 ծրագրեր, որն իր մեջ ընդգրկում է 40 օբյեկտ՝ 576 .157.340 (հինգ հարյուր յոթանսունվեց միլիոն մեկ հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարով:

2019 թվականին մարզ են այցելել ավելի քան 120 000 զբոսաշրջիկներ, ինչը զգալիորեն խթանել է ենթակառուցվախքների զարգացմանը:  <<20 անիրանականանալի իրականություն>> ծրագրում ներառված է Վայոց ձորի   պատմամշակության և տեսարժան վայրերի 6 օբյեկտներ:

         ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի,, կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվել են մարզի համայնքների հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների տասը ծրագրեր՝78 972.76 /Յոթանասունութ միլիոն ինը հարյուր յոթանասուներկու հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամի չափով:

,,Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի,, պատվիրատվությամբ՝ 155 542.4 (մեկ հարյուր հիսունհինգ միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր) դրամով, այդ թվում՝ համայնքների համաֆինանսավորմամբ 25 943.5  (քասնհինգ միլիոն ինը հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով կառուցվել են մինի ֆուտբոլի 10 մարզադաշտեր:

         ,,ՎիվաՍել ՄՏՍ,, և ,,Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի,, միջոցներով՝ 61 394.55  (վաթսունմեկ միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ  դրամի ֆինանսավորմամբ՝ 4 համայնքներում կատարվել են ջրագծերի հիմնանորոգման և փողոցային լուսավորության կառուցման աշխատանքներ:

         Համայնքային բյուջեի  միջոցներով՝ 67 545.66 (վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամի չափով մարզի բնակավայրերում կատարվել են հիմնական և ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Ընդամենը մարզում 2019 թվականին, բոլոր ծրագրերով ՝իրականացվել է            1 475 214.18 /մեկ միլիարդ չորս հարյուր յոթանասունհինգ միլիոն երկու հարյուր տասնչորս հազար մեկ հարյուր ութսուն/ ՀՀ  դրամի շինմոնտաժային աշխատանքներ:

Մարզի գյուղատնտեսության բնագավառում տեղի ունեցել դրական տեղաշարժեր ձեռք են բերվել բարձր մթերատվության անասուններ, հիմնվել են ինտենսիվ մշակության այգիներ, կատարվել են ներդրումներ, մասնավորապես՝ Ջերմուկ համայնքի Կարմրաշեն բնակավայրում կատարվել է 100-120 մլն դրամի ներդրում՝  100 գլուխ մսային ուղվածության խոշոր եղջրավոր կենդանի ձեռք բերելու, տիպային անասնագոմի և սպանդանոցի կառուցուման համար:

      Չիվա բնակավայրում գործարար Մհեր Տերտերյանի կողմից հիմնվել է 40հա խաղողի այգի (կաթիլային ոռոգման համակարգով): Իսկ ամերիկահայ ներդրող Ավո Դավթյանի կողմից գնվել է 60 հեկտար հողատարածք, որի վրաև հիմնվել է  խաղողի այգի:

   Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար հատկացվել է`  2019թ.–ին 767 420.3  (Յոթ հարյուր վաթսունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար երեք հարյուր) ՀՀ  դրամ:  2019թ. վճարովի ծառայությունը կազմել է       79 288.2 (Յոթանասունինը միլիոն երկու հարյուր ութսունութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում եղել է 60 393.4 (վաթսուն միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ (աճը կազմում է   18 894.8 (տասնութ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ: Մարզի հիվանդանոցային բժշկական հիմնարկները համալրվել են շտապ օգնության 5՝ 1 ռեանիմոբիլ և 4 գծային մեքենաներով, բուժսարքավորումներով: Մարզային հիվանդանոց կառուցելու նպատակով 2019թ Եղեգնաձոր քաղաքում լուծվել է հողհատկացման խնդիրը, ներկայումս ընթանում եմ նախագծման աշխատանքները:

     Հաշվետու ժամանակաշրջանում մարզում փաստագրվել են  2266 ընտանիքներ: Նպաստ են ստանում 1864 ընտանիք, որից  ընտանեկան նպաստ՝  1387  և սոցիալական նպաստ՝ 477 ընտանիք:  Վճարվել է  673,7մլն դրամի նպաստ:

    Մարզում գործում են  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ 3 ավագ դպրոցներ, որտեղ սովորում են 736 աշակերտներ:

Մարզային ենթակայությամբ  գործող 45 դպրոցներում սովորում են 5768 աշակերտներ, աշխատում են 883 ուսուցիչներ:  Դպրոցների շրջանավարտների 80%-ը 2019 թվականին ընդունվել են ԲՈՒՀ:

     2019 թվականին զգալիորեն ակտիվացել է մարզի մշակութային կյանքը, կան 31 մշակույթի տներ, որից մեկը մարզային ենթակայության՝ Եղեգնաձորում, իսկ մնացածները համայնքային են: Եղեգնաձորում վերաբացվել է  ժողովրդական թատրոնը, որը տարվա ընթացքում Վայոց ձորի մարզում և ԼՂՀ-ում հանդես է եկել  մի շարք ներկայացումներով:

   2019 թվականին տարեկան պլանով նախատեսված բոլոր ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են:

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s