ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ու ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կառույցի ներկայացուցիչներն ամենօրյա իրազեկումներ են իրականացնում սպանդանոցների կառուցման վերաբերյալ


ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվեց սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը:

1515772936-6497

    Մասնավորապես  որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն.

     1.շարժական սպանդանոցների ֆինանսավորում,

  1. միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում,
  2. մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:

    Ինչպես մինչ այս որոշումը, այնպես էլ որոշումից հետո  ՍԱՏՄ  Վայոց ձորի մարզային կառույցի մասնագետները և Վայոց ձորի  մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներն ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ: Պարբերական բնույթ են կրում նաև հանդիպումները համայնքներում:

   2020 թվականի փետրվարի 1-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը,  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի պետը,  մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը,  ՀՀ էկոնոմիկայի  նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարության և մոնիթորինգի վարչության  Վայոց ձորի մարզային բաժնի պետը, մարզի միս արտադրող ֆերմերները, մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները:

     Մարզպետարան դիմած յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է սպանդանոց կառուցել, տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն:

 Հավանական  հինգ ներդրողների հետ նախնական  պայմանավորվածություն է ձեռք բերվել սպանդանոցների կառուցման վերաբերյալ:

   Փետրվարի 10- ին Արենիի համայնքապետարանում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ղեկավար Գեղամ Մարգարյանի և ՍԱՏՄ  Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ  Հովիկ Ավագյանի հետ։

 Վերջիններս ներկայացրեցին սպանդանոցային մորթի առավելությունները, սպանդանոցների կառուցմանը ուղղված պետական աջակցության ծրագրերի պայմանները, պատասխանեցին ներկաներին մտահոգող հարցերին։

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s