Թիվ 8 /160/, Օգոստոսի 30, 2017թ.


Վարչապետի գլխավորությամբ Վայոց ձորի մարզում քննարկվել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներն ու հետագա ծրագրերը

001

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:
Ներկայացնելով Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները՝ մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 1.2 տոկոս: Մարզի արդյունաբերական ձեռնարկությունները տարեկան թողարկում են 15-16 մլրդ դրամի համախառն արտադրանք, գերակշռողը մշակող արտադրությունն է (հանքային ջրերի և խմիչքների արտադրություն): Մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է` տարեկան արտադրվում է 20-22 մլրդ դրամի համախառն արտադրանք: Վերջին տարիներին խաղողի ու պտղատու այգիների տարածություններն ավելացել են 248 հեկտարով, որից 31.5 հա ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, ընդ որում՝ պտղատու այգիների տարածությունները մինչև 150-200 հա ավելացնելու հնարավորություններ կան: «Հայկական միրգ» ծրագրով մարզի 4՝ Արին, Խնձորուտ, Ազատեկ, Վերնաշեն համայնքներում հիմնվել են 47.2 հա պտղատու այգիներ: Ընթացիկ տարում մարզում կատարվել է 5169 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք: Մարզը գրեթե ամբողջությամբ անցել է ինքնահոս ոռոգման:

Շարունակել կարդալ →

Advertisements