Category ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Թիվ 6 /146/, Հունիսի 30, 2016թ.
Թիվ 4 /144/, Ապրիլի 30, 2016թ.
Թիվ 12 /60/ 25-ը դեկտեմբերիˌ 2009թ.
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ն Ո Ր Տ Ա Ր Ի Ե Վ
Ս ՈՒ Ր Բ Ծ Ն ՈՒ Ն Դ
Լուրեր մարզի առօրյայից
***
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Արմեն Գևորգյանի այցելությունը Վայոց ձորի մարզ
Յուրաքանչյուր տարեվերջ հանրագումարի ենք բերում տարվա նախատեսված ծրագրերն ու ամփոփում, թե դրանցից ո՞րն է իրականություն դարձել: Դեկտեմբերի 22-ն էլ նման հաշվետու օր էր Հերհերի, Մալիշկայի ու Շատինի համար: Օրվա տոնական արարողություններին իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու մարզպետ Վարդգես Մաթևոսյանը:
Ղեկավար այրերի առաջին այցելությունն սկսվեց հեռավոր Հերհեր գյուղից: Առավոտ վաղ նորակառույց, գեղեցիկ գյուղահրապարակում իսկական տոնախմբություն էր: Իրականություն էր դարձել համայնքի անդամների վաղեմի երազանքներից մեկը. կապույտ վառելիքը մուտք է գործել գյուղ:
Համայնքի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը ողջունելով հյուրերին ու համագյուղացիներին` իր շնորհակալանքի խոսքն ուղղեց ներդրողներին, որոնց շնորհիվ կառուցվեց 5,47կմ երկարությամբ գազատարը, որի շին-մոնտաժային աշխատանքի արժեքը կազմում է 67մլն դրամ: Կարելի է ասել, որ դա համայնքի շուրջ 800 բնակիչների ամանորյա նվերն է: