Թիվ 2 /130/, Փետրվարի 25, 2015թ.


 

Շարունակել կարդալ →

Advertisements

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ



Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Շարունակական Կրթության բաժինն իր դասընթացներն է իրականացնում Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ դասընթացները.

1. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑ

Անգլերենի դասընթացը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնելու իրենց անգլերենի իմացությունը: Յուրաքանչյուր դասընթաց զարգացնում է լսելու, կարդալու, գրելու և խոսելու հմտությունները` միաժամանակ ապահովելուվ հարուստ բառապաշար և քերականական ամուր հիմքեր: Մեր նպատակն է զարգացնել լեզվական կարողությունները և մեծացնել հաղորդակցման արդյունավետությունը:

Դասընթացները բաժանված են 6 մակարդակի: Դրանք են.

  •  Մակարդակ 1 (սկսնակ)
  •  Մակարդակ 2 (տարրական)
  •  Մակարդակ 3 (նախնական միջին)
  •  Մակարդակ 4 (միջին)
  •  Մակարդակ 5 (միջինից բարձր)
  • Մակարդակ 6 (առաջադեմ)                  

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 80 ժամ է: Յուրաքանչյուր դասընթացի արժեքը` 20,000 ՀՀ դրամ:

2. ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ռազմավարական կամ ինստիտուցիոնալ կառավարումը կայանում է բազմակողմանի ֆունկցիոնալ որոշումների մշակման, իրականացման և գնահատման մեջ, ինչը կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնում հասնելու իր հիմնական նպատակներին: Դա մի գործընթաց է` ելնելով կազմակերպության առաքելության տեսլականից և նպատակներից: Կազմակերպության առջև դրված խնդիրներին հասնելու համար մշակվում է նախագիծ, քաղաքականություն և նախագծի ու ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների տեղաբաշխում:

Եթե Դուք պատրաստ եք մարտահրավերի և ցանկանում եք զարգացնել Ձեր հմտությունները, որոնք կօգնեն Ձեզ առաջանալու Ձեր կազմակերպության վերևում, ապա այս ծրագիրը Ձեզ համար է:
Եթե Դուք ցանկանում եք ձեռք բերել կամ կատարելագործել որոշակի թեմաների վերաբերյալ գիտելիքներ, ապա կարող եք հաճախել միայն Ձեզ հետաքրքրող դասընթացին:

Դասընթացներն են.

  •  Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Ֆինանսական կառավարում
  •  Գործառույթների կառավարում
  • Ստրատեգիական կառավարում
  •  Տնտեսագիտություն մենեջերների համար
  • Ստատիստիկա մենեջերների համար
  • Պրոֆեսիոնալ էթիկա
  •  Բիզնեսի օրենք
  • Շուկայագիտություն
  •  Ռազմավարական կառավարման ավարտական դասընթաց

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 30 ժամ է: Յուրաքանչյուր դասընթացի արժեքը` 10,000 ՀՀ դրամ:

3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Այս ծրագիրը սովորեցնում է զբոսաշրջության զարգացող ոլորտում հաջողության հասնելու համար հիմնական բառապաշարը, հասկացությունները, սկզբունքներն ու ընթացակարգերը: Ծրագիրը նաև ապահովում է բիզնես կառավարման ամուր հիմքեր` առաջարկելով այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են վաճառքի կառավարում, հասարակայնության հետ կապեր, մարքեթինգ, ձեռներեցություն, ծառայությունների որակի կառավարում և այլն:
Եթե հետարքրքրված եք այս շահութաբեր և գրավիչ ոլորտով, կամ արդեն իսկ աշխատում եք ոլորտում, այս հավաստագիր շնորհող ծրագիրը Ձեզ համակողմանի կրթություն կտա:
Եթե պարզապես ցանկանում եք ստանալ նոր կամ խորացնել եղած գիտելիքները զբոսաշրջության առանձին թեմաների շուրջ, կարող եք գրանցվել միայն Ձեզ հետաքրքրող դասընթացին:

Դասընթացներն են.

  •  Սննդի և խմիչքի մատակարարման կառավարում
  •  Թիրախային մարքեթինգ
  •  Գործարար հաղորդակցություն
  •  B&B-ից մինչև հյուրանոցի կառավարում
  •  Համակարգչային ինֆորմացիոն համակարգեր
  •  Ինտերնետ և այլ մարքեթինգ
  •  Վաճառք և ծառայությունների կառավարում
  •  Միջոցառումների կառավարման սկզբունքներ
  •  Սննդի անվտանգության կառավարում
  • Բիզնես ձեռներեցությունՅուրաքանչյուր դասընթացի տևողությունը 30 ժամ է: Յուրաքանչյուր դասընթացի արժեքը` 10,000 ՀՀ դրամ:

Continue reading

Թիվ 7 /123/ Հուլիսի 31, 2014թ.


Թիվ 7 /123/ Հուլիսի 31   2014թ.

Շարունակել կարդալ →

Հայտարարություն


 

Վայոց ձոր մարզի <<Հորբատեղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի  2014թ. տարվա կարիքների համար առաջացել է տրանսպորտային ծառայությունների մատուցման անհրաժեշտություն Արտաբույնք-Հորբատեղ-Արտաբույնք երթուղով` 10 անձի համար: Խնդրում ենք ցանկություն  ունեցողները գնային առաջարկով դիմեն դպրոցի տնօրինությանը 099-02-17-37 հեռախոսահամարով, կամ այցելեն դպրոց:

Հորբատեղի հիմնական դպրոցի տնօրինություն

Թիվ 1 /61/ 25-ը փետրվարիˌ 2010թ.


 

Լուրեր մարզի առօրյայից

ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ  ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏՈՒՄ

 Տարվա առաջին մարզխորհրդի նիստը տեղի ունեցավ փետրվարի 10-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մասնակցությամբ:

 ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ  ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏՈՒՄ

 Օրակարգում`

ա/ մարզպետ Վ. Մաթևոսյանի 2009թ. գործունեության և մարզի սոցիալ- տնտեսական իրավիճակի մասին հաշվետվություն,

բ/ 2010թ. համայնքային բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծություն 2009թ-ի ցուցանիշների նկատմամբ: /Զեկ. աշխատակազմի ֆինանսական և տնտեսական զարգացման վարչության պետ Ռ.Հայրապետյան/:

գ/ Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ: /Զեկ. աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/:

Մարզպետի 2009թ. մեկամյա գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հաշվետվությունը մարզխորհրդի կողմից գնահատվեց բավարար: 2-րդ հարցի վերաբերյալ փոխվարչապետը նշեց, որ չնայած վերջին 1-2 տարիներին մարզի համայնքներում արձանագրվել են տեղական բյուջեների հավաքագրման բարձր արդյունքներ, այնուամենայնիվ դեռ սպառված չեն բոլոր ռեզերվները. անհրաժեշտ է հայնտնաբերել դրանք և համալրել համայնքների բյուջեները:

Փոխվարչապետն առաջարկեց նաև որ առաջիկայում տվյալներ ներկայացվեն, թե որ համայնքներն են սեփական եկամուտների հաշվին իրականացրել ներհամայնքային ծրագրեր և ինչպիսիք են դրանք:

Երրորդ հարցի շուրջ ծավալված զրույցից պարզվեց, որ գրեթե ավարտված են գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքները. ոռոգման ցանցերը  պատրաստ են շահագործման, պատրաստ է գյուղտեխնիկան, ունեն մշակաբույսերի սերմերի որոշակի քանակ, բույսերի բուժման համար դեղատներում կան դեղամիջոցներ: Այսինքն ըստ գյուղվարչության պետի պատրաստ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, իհարկե եթե հաղթահարել կարողանան պարարտանյութերի ձեռք բերման գործում առկա որոշ դժվարություններ:

Փոխվարչապետի հավաստմամբ եթե այդ ուղղությամբ տարվեն համապատասխան աշխատանքներ, ապա կգտնվեն մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերելու ուղիներ:

Շարունակել կարդալ→

 

Թիվ 2-3 /62-63/ 25-ը մարտիˌ 2010թ.


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ  ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ`

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԵՐԻ   ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Ոստիկանությունն իր կայացման գործընթացում կրել է բազմաթիվ փոփոխություններ և տարբեր ժամանակաշրջանում ունեցել է տարբեր գործառույթային պարտականություններ: Սակայն միշտ էլ նրա հիմնական գործունեությունը մնացել է նույնը` երկրի  ներսում  հասարակական  կարգ ու կանոնի հաստատումը, հասարակական անվտանգության  ապահովումը և  հանցավորության դեմ տարվող  պայքարը:

ՀՀ ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական  կառավարման  մարմին  է, որն ունի խնդիրներ և որոնք իրագործելիս հիմնվում է օրինականության, անձի  իրավունքների և  ազատությունների,  պատիվն  ու  արժանապատվությունը  հարգելու,  մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանության  խնդիրներն ամրագրված են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում: Ոստիկանության  խնդիրներն  են  օրենքին  համապատասխան ապահովել՝

1. մարդու  անվտանգությունը.

2.հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.

3.հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով  նախնական քննությունը.

4. հասարակական  կարգի  պահպանությունը  և  հասարակական  անվտանգությունը.

5. սեփականության  բոլոր  ձևերի  հավասար  պաշտպանությունը.

6. օրենքով  նախատեսված սահմաններում  ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց  իրավունքներն  ու  օրինական  շահերը  պաշտպանելիս  օգնություն  ցույց  տալը:

Նշված խնդիրներն իրագործելիս ոստիկանությունը չի գործում հասարակությունից,  ժողովրդից առանձնացված, այլ  աշխատում է նրանց հետ ու ծառայում ժողովրդին:  Գիտատեխնիկական նվաճումների արդյունքում փոփոխման են ենթարկվել հասարակական  հարաբերությունները, բնականաբար  նաև իրավախախտ  անձանց  գործելակերպը: Առաջ  են եկել նոր հանցատեսակներ, որոնք նախկին քրեական օրենսդրությունում չէին  նախատեսվել: Եվ ընդհակառակը, որոշ արարքներ, որոնք նախկին օրենսդրությամբ համարվում էին հանցագործություններ, նոր օրենսդրությամբ վերացվել են: Նույնը  վերաբերվում  է նաև վարչական  իրավախախտումների  մասին  օրենսդրությանը:

Շարունակել կարդալ→

Թիվ 9 /113/, Սեպտեմբերի 30, 2013թ.


ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ  ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՀՀ Նախագահը սեպտեմբերի 25-ին այցելեց Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի  ուղեկցությամբ եղավ Նորավանքի ճանապարհին գտնվող «Արենի 1» քարանձավում, ծանոթացավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի (Իռլանդիա) և Կալիֆորնիայի համալսարանների, Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից կատարված պեղման աշխատանքներին ու մինչ օրս արձանագրված արդյունքներին:

Մասնագետների կողմից ընդգծվեց, որ Արփա գետի հովտի քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձևավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության և արժևորման առումով:

 ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Կորել է

Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի

«Իրավագիտություն»  բաժնի 2000թ. շրջանավարտ

Սերոբ Զարզանդի Մարգարյանի

իրավագետի որակավորման N K 045797 դիպլոմը`

տրված 25.07.2000թ.:

Համարել անվավեր:

 

Վաճառվում է

Առանձնատուն Եղեգնաձոր քաղաքի Թամանցիների թիվ 1 նրբանցք,

մյուս կողմից Կամոյի թողոցի վրա /թիվ 1 դպրոցից 100-150մ վերև/:

Գինը պայմանագրային:

Մանրամասն տեղեկությունների համար զարգահարել

093324005 կամ 094943766 հեռախոսահամարներով` Գայանեին:

ԹԻՎ 7 /111/ ՕԳՈՍՏՈՍԻ 6, 2013Թ.


ԼՈՒՐԵՐ  ՄԱՐԶԻ  ԱՌՕՐՅԱՅԻՑ

***

ՀՀ կառավարության որոշմամբ առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով, մարզին հատկացված 260 մլն. դրամ գումարից Եղեգնաձոր համայնքի Մոմիկի փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները իրականացնելու համար մարզպետի որոշմամբ տրամադրվեց 59.2 մլն. դրամ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կիրականացվի նաև Եղեգնաձորի Սպանդարյան, Նարեկացի և Արսենյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը մարզպետարանի պատվիրատվությամբ կունենա շարունակական բնույթ:

***

2013-ի գարնանը պետ. աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության կողմից մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվեց 440տ ազոտական պարարտանյութ` պարկը 6000 դրամ, 353,877լ դիզ. վառելիք՝ լիտրը 350դրամ, 40տ գարնանացան գարու սերմացու՝  կգ-ը  200դրամ, 1տ կորնգանի սերմացու՝  կգ-ը 370դրամ, 150կգ առվույտի սերմացու՝ կգ 1500դրամ և 225կգ եգիպտացորենի սերմացու՝ կգ-ը 350դրամ: Մատակարարներն առանց փոխադրավարձի ազոտական պարարտանյութը և դիզ. վառելիքը հասցրել են համայնքներ, իսկ սերմացուները՝ մինչև մարզկենտրոն: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ ըստ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 30-ի դրությամբ մարզի տարածքում հնձված 340 հա հացահատիկի ցանքատարածությունից ստացվել է 8500 ց հացահատիկի բերք: Մարզում  արտադրվել է 1500 ց բանջարեղեն, 8400 ց կարտոֆիլ, 13000 ց պտուղ:  Կուտակվել է 140000 ց խոտ:

***

 Հուլիսի 26-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Օգնեք ինձ՝ դառնալու ձեզանից մեկը» խորագրով բարեգործական համերգ, որի նպատակն  էր  բարձրաձայնել սահմանափակ կարողություններով մարդկանց  խնդիրները  և  ինչ-որ չափով նպաստել  դրանց լուծմանը: Հանգանակության արդյունքում հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի մայթերի, սպասարկման օբյեկտների առջև  թեքահարթակների կառուցման և  ներառական կրթության դասարաններին գույքով ապահովելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել էր «Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ-ի Եղեգնաձորի  քաղաքացիական  կենտրոնը, իսկ համերգային ծրագիրը իրականացրել էր` ՀԵՀ մարզային կենտրոնը: Ծրագրին մասնակցել են պարային խմբեր, երգիչներ,  կենտրոնի կամավորներ: Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող Սոնիկ Մելքոնյանը ևս իր գեղեցիկ երգով մասնակցեց ծրագրին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայտարարվում է մրցույթ Վայոց ձորի մարզի Չիվայի միջն. դպրոցի նախակրթարանի դաստիարակի թափուր տեղի համար: Վարձատրությունը կտրվի համաձայն տարիֆիկացիայի ժամաքանակի:

            Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):

            Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.

            1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձև 1),

            2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,

            3. Անձնագրի պատճեն,

            4. Ինքնակենսագրություն (ձև 4),

            5. Թափուր աշխատատեղ զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

            6. Մեկ լուսանկար 3×4 չափի, Continue reading