Թիվ 10-11 /58-59/ Հոկտեմբերի 15ˌ 2009թ.


Անակնկալ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար

Սեյրան Օհանյանի հետ

2009-2010 ուս.տարվա առաջին օրերը Բարձրունու միջն. դպրոցի աշակերտների ու ուսուցիչների համար սկսվեց անակնկալներով: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելում է Բարձրունի գյուղ: Անակնկալը կրկնապատկվեց, երբ նա գյուղապետ Գ. Գևորգյանի ու դպրոցի տնօրեն Ա. Մարգարյանի միջնորդությամբ այցելեց դպրոց: Երեխաները և ուսուցչական կազմը աղ ու հացով, ծափողջույններով ու հայրենասիրական երգերով դիմավորեցին նախարարին: Նա սիրով զրուցեց աշակերտնեի հետ, լսեց տնօրենին ու ծավալվեց մտերմիկ, անմիջական ու շատ հետաքրքիր զրույց:

Ինչպես երեխաները, կարծում եմ նաև նախարարը գոհ մնացին այդ հանդիպումից: Պարոն նախարարը դպրոցին նվիրեց իր հեղինակած «XX/ դարի բանակը» գիրքը, իսկ երեխաները` որպես հաղթանակի խորհրդանիշ, նախարարին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքը /գոբելեն եռագույնը/: Հանդիպման ավարտին նախարար Ս.Օհանյանն արտահայտեց իր հիացմունքը դպրոցի ու երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության համար, և հրաժեշտ տվեց` գյուղին մաղթելով խաղաղություն:

Հանդիպումը շատ հիշարժան էր ու տպավորիչ:

Անի Նիկողոսյան
Բարձրունի 11-րդ դաս.

ՀՀ վարչապետն ընդունեց մարզային թերթերի խմբագիրներին

Շարունակել կարդալ→

 

Թիվ 9 /57/ ՕԳՈՍՏՈՍԻ 10ˌ 2009թ.


ՀՀ  ՎԱՐՉԱՊԵՏ  ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ  ՄԱՐԶ 

ԳՅՈՒՂԱՑԻ – ՎԵՐԱՄՇԱԿՈՂ – ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՌԱԿՈՂՄ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  ՎԱՐՉԱՊԵՏ  ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ  ՄԱՐԶՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Այցելության նպատակն էր ծանոթանալու տարվա սկզբին ՀՀ կառավարության կողմից 300 մլն դրամ սուբսիդա ստացած «Թամարա ֆրուտ» ՓԲԸ–ի ծրագրի իրականացման ընթացքին: Նա նախ եղավ ընկերության կողմից Վայոց ձորում հիմնված այն այգիներում, որտեղ շուրջ 4հա տարածքի վրա ներդվել է Հոլանդիայից ներկրված բարձրորակ ազնվամորու ու մոշի տնկարկներ, ապա այցելեց մարզկենտրոն` մարզպետարանում հրավիրեց խորհրդակցություն:

Տիգրան Սարգսյանին ուղեկցում էին ՀՀ էկոնամիկայի նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Մինչ խորհրդակցության սկսելը ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ, որի միջոցով մասնակիցներին ներկայացվեց «Թամարա ֆրուտ»-ի կողմից մինչ օրս կատարված աշխատանքները, դրանք առավել մանրամասնեց ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը:

Շարունակել կարդալ→

Թիվ 8 /56/ ՀՈՒՆԻՍԻ 30ˌ 2009թ.


ՏԵՂԻ  ՈՒՆԵՑԱՎ  ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏ

* Հունիսի 10-ին մարզպետ Վ. Մաթևոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային խորհրդի հերթական նիստը, որին բացի փոխմարզպետներից, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողներից մասնակցում էին  նաև ՀՀ ՏԿՆ աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մանգասարյանը, մարզային դատախազ Հ. Պալյանը, ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետ Լ. Սարգսյանն ու ՀՀ ԱԱԾ մարզային վարչության պետ Գ. Պետրոսյանը:

Հրավիրված էին համայնքների ղեկավարներն ու աշխատակազմի քարտուղարները և ֆինանսիստները,  տարածաշրջանի ՋՕԸ-երի տնօրենները: Մարզխորհրդի նիստին մասնակցեցին նաև «Հայաստանի էլ. Ցանցեր» ՓԲԸ-ի գլխ. տնօրենի տեղակալ Գ. Մաքսիմովն ու այլ պատասխանատու աշխատողներ:

Օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.

1. 2009թ տեղական բյուջեների հինգ ամիսներին ամրագված եկամուտների հավաքագրման և նախորդ տարիներին կուտակված աշխատավարձի ու սոց. վճարների պարտքերի մարման, նախորդ տարիներին կուտակված հողի հարկի և գույքահարկի ապառքների ու տույժերի, տուգանքների 2008թ. գոյացած հողի հարկի և գույքահարկի ապառքների հավաքագրման  ընթացքի, ինչպես նաև «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների  մասին: /Զեկ. աշխատակազմի ֆին. և սոց.տնտ.զարգ. վարչության պետ Ռ. Հայրապետյան/

2. Ոռոգման աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին: /Զեկ. աշխատակազմի գյուղ. և բնապահ. վարչության պետ Բ. Մկրտչյան/

3. ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության և ՀՀ Վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի ու դրանցում կատարված փոփոխությունների ու լրացումների մասին: /Զեկ. աշխատակազմի քարտուղարության պետ Հ. Կարապետյան/

4.Մարզային դատախազի միջնորդագրի մասին: /Զեկ. մարզի դատախազ Հ.Պալյան/

Բացի օրակարգային հարցերից քննարկման դրվեց մարզի էներգետիկ օբյեկտների շահագործման, անվտանգ սպասարկման ու վթարավերականգնողական աշխատանքներին վերաբերող հարցերը, որոնցից առանձնակի կարևորվեց ՀԵՑ-ի համապատասխան կազմակերպության հետ չհամաձայնեցված` ինքնակամ իրականացվող շինություններին ու համայնքների ղեկավարների կողմից հողհատկացումներին:

Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ, նիստն ամփոփեց մարզպետ Վ. Մաթևոսյանը:

ՀՐԵԱԿԱՆ    ԳԵՐԵԶՄԱՆՈՑ`   ԵՂԵԳԻՍՈՒՄ

Հայտնաբերվել է 1997-98թթ-ին

Վերանորոգվել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի

և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով

Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպս. Մկրտչյանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում կազմակերպվեց երկօրյա գիտաժողով` նվիրված Եղեգիսի միջնադարյան հրեական գերեզմանոցի բացմանը: Գիտաժողովին մասնակցում էին տեղական իշխանության, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, հնեագետներ ու պատմաբաններ, Իսրայելից ժամանած հյուրեր:

ՀՐԵԱԿԱՆ    ԳԵՐԵԶՄԱՆՈՑ`   ԵՂԵԳԻՍՈՒՄ

Մարզպետ Վարդգես Մաթևոսյանի ողջույնի խոսքից հետո հնչեցին գիտական զեկույցներ, որոնք ունեին պատմական մեծ խորհուրդ: Նախ ՀՀ Մատենադարանի Դոկտոր Արամ Թոփչյանը հանգամանալից ներկայացրեց պատմական հարուստ տվյալներ հին ու միջնադարյան Հայաստանի հրեաների վերաբերյալ, իսկ Երուսաղեմի Հրեական Համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունը խոսեց Եղեգիսի հրեական գերեզմանատան մասին.

–   Եղեգիսի գերեզմանատեղին բացահայտում է Վայոց ձորում նախկինում անհայտ միջնադարյան հրեական համայնքի գոյությունը,- ասաց նա: Այստեղ հայտնաբերեցինք 64 ամբողջական տապանաքարեր ու ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ: Գերեզմանատունը, որը գտնվում է Եղեգնաձորից 26կմ դեպի հյուսիս այժմյան Եղեգիս գյուղի տարածքում` Արփա գետի վտակ Եղեգիսի ափին, զբաղեցնում է 1550քմ տարածք:

Իսրայելի Հնագիտության Ինստիտուտի դոկտոր Դավիթ Ամիթը լրացնելով Մ. Սթոունի խոսքը մանրամասնեց գերեզմանատան տապանաքարերին արված արձանագրությունները, որոնք ըստ Երուսաղեմի փորձագետների ունեն հարյուրավոր տարվա հնություն, շատերն էլ իրենց վրա կրում են 13-րդ դարի վերջին ժամանակահատվածին պատկանող արձանագրություններ.

–  Դրանցում նշված տարեթվերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում,- ավելացրեց Դ. Ամիթը,- ամենահինը պատկանում է 1266թ-ին, իսկ ամենավերջինը` 1346/7-ին, որից և պարզ է դառնում, որ գերեզմանատունը գործել է մոտ մեկ դար:

ՀՐԵԱԿԱՆ    ԳԵՐԵԶՄԱՆՈՑ`   ԵՂԵԳԻՍՈՒՄ

Շարունակել կարդալ→

Թիվ 6 -7 /54 – 55/ ԱՊՐԻԼԻ 27ˌ 2009թ.


Ի  ՀԻՇԱՏԱԿ   ՄԵԾ  ԵՂԵՌՆԻ  94-ԱՄՅԱ   ՏԱՐԵԼԻՑԻՆ

Hushahamalir

Մեծ եղեռնի 94-ամյա տարելիցը կրկին համախմբել էր ողջ վայոցձորցուն. ապրիլի 24-ին առավոտյան ժամը 11.00-ից  ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել մարզային ու տեղեկան իշխանության ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ ու մարզի գրեթե բոլոր համայնքների քաղաքացիներ:

Ծաղիկներ դնելով Մեծ եղեռնի խաչքարի մոտ` տեղական իշխանության ներկայացուցիչները մարզպետ Վ. Մաթևոսյանի գլխավորությամբ հարգեցին նահատակված 1.5 մլն անմեղ հայերի հիշատակը, ապա յուրաքանչյուրն իր պարտքը համարեց նահատակների հոգու հանգստության համար մոմեր վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:

***

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

***

ՀՀ Վայոց Ձորի մարզի Մարտիրոսի գյուղական համայնքը  հայտարարում է մրցույթ՝

համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար .

Շարունակել կարդալ →

Թիվ 1 /49/ 30-ը ՀՈՒՆՎԱՐԻ, 2009թ.


ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՆՈՐ  ՏԱՐԻ  ԵՎ  ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ

բաժակներ

ՀԻՆ ՈՒ  ՆՈՐ   ՏԱՐՎԱ   ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Մարզպետարանի համապատասխան վարչություններից տեղեկացանք ուղիղ մեկ տարի առաջ երկրի նախագահի նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրացված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ընթացքի մասին:

          Արինի համայնքի անդամների կողմից առանձնակի կարևորվել էր խմելու ջրի 6կմ երկարությամբ արտաքին ցանցի վերականգման խնդիրը:

2007-ին պետբյուջեից հատկացված 35մլն դրամի շրջանակներում այստեղ կատարվել էր  աշխատանքների միայն մի մասը: Ըստ կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի` ավարտի համար անհրաժեշտ էր 98.2 մլն դրամ: 2008-ի օգոստոսի 14-ին, ՀՀ կառավարության  թիվ 912 որոշմամբ արտաքին ցանցի վերականգման համար հատկացվեց ևս 75մլն դրամ, որի արդյունքում անցած աշնանն արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են:

Ռինդի խմելու ջրի մատակարարման բարելավման խնդիրը ևս նույն վիճակում էր. կրկին 2007-ին պետ.բյուջեից հատկացված գումարի շրջանակում կատարվել էր ընդամենը 40մլն դրամի աշխատանք, այնինչ հիմնախնդրի լուծման համար նախատեսված է եղել 108մլն: ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ այդ նպատակի համար ևս  հատկացվեց 71մլն դրամ: Անցած աշնանը այստեղ նույնպես ավարտվել են խմելու ջրի մատակարարման բարելավմանն ուղղված շին.աշխատանքները, բայց համայնքում դեռ կան այլ հիմնախնդիրներ, որոնք ընդգրկված են իրենց քառամյա ծրագրերում:

 Շարունակել կարդալ →

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՑ


***

       ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձորի միջն. դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2008թ. մարտի  28-ին ժամը 1200-ին: Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2008թ.մարտի 27-ը ժամը 1600-ն Աղավնաձորի միջնակարգ դպրոցում:

Աղավնաձորի միջն. դպրոցի կառավարման խորհուրդ

***

    ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատինի միջն. դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2008թ. ապրիլի 10-ին ժամը 1200-ին:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2008թ. ապրիլի 9-ը ժամը 1600-ն

Շատինի միջնակարգ դպրոցում: Continue reading