Սևադա Վանիկի Հակոբյան, ծնվել է Եղեգնաձորում, 1985թ. սովորել և 1995թ. ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, նույն տարին էլ ընդունվել է Երևանի Բժշկական Համալսարան, որի բակալավրատն ավարտել է 2001-ին, այդ տարիներին ցուցաբերած գերազանց գիտելիքների արդյունքում ստացել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի անվանական կրթաթոշակ: 2001-2003 Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը գերազանցության դիպլոմով: Ընդունվել և ավարտել է Կլինիկական օրդինատուրան, սեքսապաթոլոգիա մասնագիտությամբ՝ ստացել է գերազանցության դիպլոմ, ապա անցել է ասպիրանտուրա: Բժշկական գիտությունների թեկնածու է, ստացել է Դոցենտ, բուժծառայության ավագ լեյտենանտ Կոչումը: Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ է, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար: Անցել է զինվորական ծառայության Կենտրոնական Զինվորական Հոսպիտալում` ուրոլոգիայի բաժանմունքում: Աշխատում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնում: Սեքսապաթոլոգիայի Համալսարանական Կլինիկայում կատարում է պացիենտների ընդունելություն` սեքսուալ խանգարումներով և անպտղության խնդիրներով: Բուժվում են տղամարդկանց և կանանց տարաբնույթ սեռական խանգարումներ, ինչպես նաև ամուսնական զույգերի սեքսուալ աններդաշնակությունները: Հանդիսանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար: Continue reading