Թիվ 9 /161/, Հոկտեմբերի 10, 2017թ.


Безымянный

Շարունակել կարդալ →

Advertisements

Թիվ 5 /157/, Մայիսի 30, 2017թ.


5

Շարունակել կարդալ →

Թիվ 4 /156/, Ապրիլի 30, 2017թ.


4

Շարունակել կարդալ →

Թիվ 2 /154/, Փետրվարի 28, 2017թ


Безымянный

Շարունակել կարդալ →

Թիվ 12/152/, դեկտեմբերի 28, 2016թ.


 

12

Շարունակել կարդալ →

Թիվ 6 /146/, Հունիսի 30, 2016թ.


9

Շարունակել կարդալ →

ԱՅՍՈՒՀԵՏ ԹԵՐԹԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՄԵՐ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ


 

ՍԿՍՈՒՄ  ԵՆՔ  <<ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ  ԱՄՐՈՑՆԵՐԸ>> ԹԵՄԱՅԻՑ, ՈՐԸ  ՄԵԶ  Է  ՏՐԱՄԱԴՐԵԼ  ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ  

Ամրոց  <<Քյոշկ>>

Qyoshk amrocՄեր թվարկությունից առաջ 7-րդ դար, գտնվում է Եղեգնաձոր քաղաքի հարավ-արևմտյան  մասում. Ըստ պատմական աղբյուրների բնակավայրը կոչվել է Խոտորալեզ:

Ստեփանոս Օրբելյանը պատմում է,որ  Վարդանանց նահատակությունից  հետո  հայկական մի գունդ նահանջում է դեպի <<Զամուր աշխարհն Արցախայ>>: Պարսից զորքը վրա է հասնում Վայոց Ձորում Մոզի և Եղեգյաց գետերի միջև գտնվող մեծամեծ քարերով պարսպված բլրաբերդի մոտ: Ընդհարումը վերջանում է հայ գնդի  պարտությամբ: Զորքը հեռանում է դեպի լեռները` թողնելով բազում նահատակների, որոնց թաղում են հենց ամրոցի տարածքում:  Գյուտ Կաթողիկոսի հրամանով ամրոցի մոտ զոհվածների վրա կառուցում է վկայարան. <<…Երկագմբեթս և եռախորանս և երկու կողմանե գավիթս և սրահակսվերնատունս սեամբք և սքանչելի յորինվածքով…>>:

2011թ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Եպիսկոպոս Մկրտչյանը հայտնաբերեց <<Քյոշկ>>  ամրոցի մոտ գտնվող այդ տաճարի հիմքերը:

Այսպիսով մեր թվարկության 451թ Ավարայրի ճակատամարտի քարե վկաներն այսօր սպասում են գիտական ուսումնասիրությունների:

Ամրոց Ազատեկում

Մեր թվարկությունից  առաջ առաջին հազարամյակ. Գտնվում է գյուղից 1,5 կիլոմետր հարավ: Ամրոցում կա մատուռ, որ կոչվում է .<<ս. Մարինոս>>:

Ամրոց  <<Սմբատաբերդ>>

10-14-րդ դար, գտնվում է Արտաբույնք գյուղից 750մ հս արևելք. Բերդն ունի երեք կամարաշեն դարպասներ: Դարպասներն ունեցել են երկփեղկյա դռներ, <<…Դեռ քանի դուրսը կանգնած նայում ես բերդի պարսպին ու դարպասներին,-գրում է Քաջբերունին,-ակամա կարծում ես, թե պարսպի ներսում, բերդի մեջ, բազմաթիվ զինվորներ աջ ու ձախ շարժվածքով պատերազմական կենդանի մարզումներ են կատարում…>>:

Ամրոց  <<Էրթիջ>>

12–14–րդ դար, գտնվում է Արփի գյուղից 2կմ հարավ. Երեք կողմերից անմատչելի է: Ամրոցի ներսում  կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր, պահպանվել է պարսպապատի հիմքը:  19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում, երբ գյուղում ապրել են տաջիկներ, Քաջբերունու հավաստմամբ բերդն անվանել են <<Շիրալի խանի բերդ>>: Բլրաբերդի անմիջապես լանջին <<Էրթիջ>> գյուղատեղին է, որտեղ պահպանվել են բնակելի տների մնացորդներ:

Continue reading