Թիվ 5 /157/, Մայիսի 30, 2017թ.


5

Շարունակել կարդալ →

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Argam
Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց.
1. Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթ:
2. Քոլեջում սննդի ապահովման կետի առկայության վերաբերյալ հարցի քննարկում:
3. 2015-2016ուս.տարվա ընդունելության արդյունքների ամփոփում:
Առաջին հարցի հետ կապված խորհրդի բոլոր անդամները ծանոթացան քոլեջի տնօրենի միակ թեկնածուի փաստաթղթերին, առաջարկվեց հավաստագիր ստացած թեկնածուին նաև ներկայացնելու իր հեռանկարային ծրագրերն ու ռազմավարությունը, ըստ որոնց մի շարք ծրագրերի կողքին նա առանձնակի կարևորեց գործատուների համագործակցությունը, քանի որ ուսուցման գործընթացի 80%-ը իրականացվելու է գործարաններում: ՈՒսանողներն աշխատելու են սահմանված ժամաքանակով և միայն 20%-ը՝ որպես տեսական ուսուցման ժամանակահատված անց է կացնելու ուսումնական հաստատությունում: Առաջ քաշված մի շարք հարցերի պարզաբանումներից հետո ՀՀ ԿԳ նախարարարության ներկայացուցչի խնդրանքով Ա.Դովլաթյանը դուրս եկավ նիստերի դահլիճից: Սկսվեց փակ գաղտնի քվեարկությունը… ու ամփոփման արդյունքում Արգամ Դովլաթյանը միաձայն ընտրվեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն:
Երկրորդ հարցը՝ Քոլեջում սննդի ապահովման կետի առկայության վերաբերյալ, ներկայացրեց նորանշանակ տնօրենը: Իրավիճակը նկարագրելով տնօրենն իր մտահոգությունն արտահայտեց այն փաստի առթիվ, որ ուսանողները երկար դասամիջոցի ժամանակ անհրաժեշտություն են ունենում սնվելու, որի հնարավորությունը չունեն՝ քոլեջի հարակից տարածքում նման առևտրակետ չլինելու պատճառով: Խնդրի խորը ուսումնասիրության պատճառով հարցի քննարկումը առաջարկվեց փոխանցել հաջորդ նիստին:
Իսկ երրորդ հարցի շուրջ ասելիք չկար, որովհետև այս ուս. տարում ընդունելության արդյունքներն ավելի բարձր էին, քան նախորդում:

***
ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետությունում ներդրման գործընթացի մեջ է քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգը: Այս նպատակով մարզպետարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 3-ին անցկացվեց քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ուսուցման դասընթաց, որին մասնակցում էին Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի քաղաքապետարանների, Ագարակաձոր, Արենի, Աղավնաձոր, Ազատեկ, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր, Գնդեվազ, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Կարմրաշեն, Հերհեր, Մալիշկա, Չիվա, Շատին, Ռինդ և Վերնաշեն համայնքների գյուղապետարանների աշխատակիցներ: Համակարգի ներդրման նպատակն է՝ էականորեն պարզեցնել շինարարական թույլտվությունների ընթացակարգը, նպաստել կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Համակարգն ուղղված է նաև Հայաստանում քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը:

***

16809 Continue reading

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Մինչ քոլեջի աշխատանքներին անցնելը տեղեկացնենք, որ տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն է նշանակվել Արգամ Դովլաթյանը:

Արգամ Դովլաթյան

Արգամ Դովլաթյան

Առաջին իսկ օրվանից նա ձեռնամուխ է եղել ուսումնական հաստատության զարգացման կարևորագույն խնդրին: Կրթական բնագավառում փորձում է հիմք դնել ուսուցման դուալ համակարգին, դրանով քոլեջը դարձնելով տվյալ համակարգը հանրապետությունում ներդնող ուսումնական հաստատություններից առաջիններից մեկը: Մարզի զարգացման գերակա ուղղության՝ գինեգործության ոլորտում պահանջվող մասնագետների ուսուցումը կկազմակերպվի գինու գործարաններում: Տվյալ համակարգի ներդրման համար չափազանց կարևորվում է գործատուների համագործակցությունը, քանի որ ուսուցման գործընթացի 80%-ը իրականացվելու է գործարաններում: ՈՒսանողներն աշխատելու են սահմանված ժամաքանակով և միայն 20%-ը՝ որպես տեսական ուսուցման ժամանակահատված անց է կացվելու ուսումնական հաստատությունում: GIZ-ի կողմից նախատեսված Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 16-24-ը անցկացվելիք կոնֆերանսը, որին կմասնակցի Ա.Դովլաթյանը, փորձի փոխանակման լավագույն պայման կարող է հանդիսանալ քոլեջում նրա ծրագրերի իրականացման համար:

Continue reading

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Ի ՆՊԱՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ


Կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու նորամուծություններին արագ արձագանքելը, ժամանակի կրթական պահանջներին համընթաց քայլելը միշտ էլ եղել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի որդեգրած քաղաքականության առանցքներից մեկը:

DSC00450
Արդեն մեկ տարի է` քոլեջը ներդրել է Moodle էլեկտրոնային համակարգը: Այն յուրատեսակ էլեկտրոնային հարթակ է, որտեղ դասախոսները տեղադրում են իրենց ուսումնառության նյութերը, օժանդակ տեղեկատվություն, մասնագիտական հոդվածներ և այլն: Այնտեղ տեղադրվում է նաև քոլեջի և ուսումնական գործընթացի մասին ընդարձակ տեղեկատվություն: Յուրաքանչյուր ուսանող կարող է մուտք գործել համակարգ, ծանոթանալ նյութերին և տեղեկատվությանը: Համակարգն ունի մի շարք առավելություններ. այն ուսանողների համար ապահովում է հիմնական և լրացուցիչ մասնագիտական նյութերի մատչելությունն ու հասանելիությունը, իսկ տվյալ օրը բացակայող ուսանողը կարող է մուտք գործել հարթակ և ծանոթանալ դասավանդման նյութերին և տնային առաջադրանքին: Համակարգը նոր խթան կհանդիսանա ուսումնական գործընթացի թափանցիկության և արդյունավետության բարձրացման համար:

10
Հաջորդ նորամուծությունը վերաբերում է գինեգործության հեռավար ուսուցման ծրագրի ներդրմանը: Նոր ուսումնական տարում նախատեսվում է սկսել ծրագրի ուսուցումը: Այն եզակի հնարավորություն է երիտասարդների համար, ովքեր կարող են և՛ աշխատել, և՛ ստանալ որակյալ կրթություն: Continue reading

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐ ՔՈԼԵՋՈՒՄ


Այսօր կրթական համակագում մեծապես կարևորվում է մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքների ծավալումը դպրոցականների և երիտասարդների շրջանում: Որքանով են նրանց ընտրած մասնագիտությունները բխում աշխատաշուկայի պահանջներից, և որքանով են դրանք համապատասխանում նրանց նախասիրություններին և խառնվածքին: Այս և նմանատիպ այլ խնդիրների լուծմանն էր միտված քոլեջներում Կարիերայի կենտրոնների ստեղծումը:

DSC00420
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը ևս Կարիերայի կենտրոնի միջոցով ծավալում է երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն օժանդակելուն ուղղված աշխատանքներ:

DSC00423

Մարտ, ապրիլ ամիսներին քոլեջում կազմակերպվել են բաց դռների օրեր, հրավիրվել են մարզի տարբեր դպրոցներից բարձր դասարանների աշակերտներ` տեղում ծանոթանալու քոլեջի հնարավորություններին, շենքային պայմաններին, նյութատեխնիկական բազային, մասնագիտություններին, առավելություններին:

DSC00424

Դպրոցականները, շրջելով մի շարք լսարաններով, անձամբ տեսել են գործնական դասեր խոհարարություն, փայտամշակում, ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում և այլ մասնագիտություններից, իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել դասավանդողներին, միմյանց հետ կիսել իրենց տպավորությունները: Continue reading

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Հարգելի ընթերցող, եթե հիշում եք 2010թ-ին ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը մարզի ուսումնական հաստատություններ կատարած այցելության ժամանակ արտահայտեց հետևյալ միտքը. <<Եղեգնաձորի պետական քոլեջը պետք է դառնա տարածաշրջանի աշխատաշուկան և տնտեսությունը համապատասխան կադրերով ապահովող հիմնական գործիքը>>: Թերևս ինչ-որ ժամանակ դրա իմաստը, կարևորությունն այնքան էլ պարզ չէր, բայց այսօր գիտակցելով դրա անհրաժեշտությունը, կրկին ու կրկին համոզվում ենք, որ ուսումնական հաստատություններում ևս պետք է միշտ զգալ ժամանակի շունչն ու քայլել ժամանակի զարկերակով:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը, մշտապես հետամուտ լինելով կրթության որակի բարելավման խնդրին, չի սահմանափակում իր գործունեությունը զուտ ուսուցման գործընթաց կազմակերպելով.
Համագործակցությունը գործատուների, տեղական և միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների և հատկապես Հայաստանի տարբեր բուհերի հետ քոլեջի գործունեության հիմնաքարերից է: Առավել մանրամասն` քոլեջի աշխատանքները լուսաբանող նյութերում:

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է

Միջին մասնագիտական և նախնական /արհեստագործական/ կրթության բնագավառի ռազմավարական զարգացման ուղղություններում այսօր մեծապես կարևորվում է գործատուների հետ համագործակցության շրջանակների ընդլայնման և ամրապնդման խնդիրը:
Կրթության այս ոլորտի որդեգրած քաղաքականության առանցքային կետերից է գործատունների ներգրավվածությունը կրթական գործընթացներին:
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը ևս չի կարող անմասն մնալ այս ամենից. քոլեջի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների և խորհուրդների աշխատանքային պլաններում պարտադիր ներառվում են տարբեր տեսանկյուններից գործատուներին առնչվող աշխատանքներ: Դրանցում մասնավորապես մեծ տեղ են գրավում գործատունների հետ համագործակցության պայմանագրերի կնքումը, համաձայն որոնց` գործատուները մեծապես աջակցում են քոլեջի ուսանողներին պրակտիկաներն արդյունավետ և նպատակային անցկացնելու խնդրում, դեռ ավելին` եղել են դեպքեր, երբ գործատուն, գոհ լինելով պրակտիկանտի գիտելիքներից և գործնական կարողություններից, ընդունել է նրան աշխատանքի…

gortsatu1

Պետական որակավորող հանձնաժողովների նախագահների կազմում հաճախ ընդգրկվում են հենց գործատուներ կամ հրավիրվում են ներկա լինելու պետական քննություններին, և կրկին արձանագրվել են դեպքեր, երբ լավագույն շրջանավարտները նրանց կողմից աշխատանքի առաջարկ են ստացել…
Տարածաշրջանի մի շարք գործատուներ պարբերաբար հրավիրվում են քոլեջ` մասնակցելու տարաբնույթ քննարկումների, հանդիպումների, սեմինարների, բաց դռների: Քոլեջի Կառավարման խորհրդում ընդգրկված են նաև գործատուներ: Տարբեր աշխատանքներ պլանավորելիս, հատկապես յուրաքանչյուր տարվա մասնագիտությունների ընդունելության պահանջը ձևավորելիս անպայման հաշվի են առնվում գործատուների կարծիքներն ու առաջարկները: Այս ամենը միտված է նախ և առաջ մի գլխավոր նպատակի, այն է` քոլեջում ուսուցանվող մասնագիտությունները պետք է լիովին համապատասխանեն տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման օրինաչափություններին և աշխատաշուկայի պահանջարկին, իսկ շրջանավարտները համալրեն անհրաժեշտ մասանգետների շարքերը:

Continue reading

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ՄԵՐ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ


 

ՊԵՏԱԿԱՆ  ՔՈԼԵ՞Ջ, ԹԵ …

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի հետ անցկացրած հարցման արդյունքում պարզվեց, որ մարզի դպրոցներում միջնակարգ կրթություն ստացած երեխաներից ավագ դպրոց ավելի շատ չեն հաճախում տղաները, որի պատճառը ձգտումը արհեստագործական մասնագիտություն ստանալն է, և այդ խնդիրը լուծվում է հիմնականում Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Խնդրին առավել մանրամասն տեղեկանալու համար զրուցեցինք քոլեջի տնօրեն Խաչանուշ Սարգսյանի հետ: Պարզվում է, որ պետական քոլեջ են դիմում ոչ միայն տղաները, այլ նաև աղջիկները, որովհետև որպես միջին մասնագիտական  և արհեստագործական հաստատություն այն բացի կրթությունից անցկացնում է նաև մասնագիտական կողմնորոշման պարապմունքներ, կազմակերպում` գործատուների հետ հանդիպումներ:

664

–          Տիկին Սարգսյան, համաձա՞յն եք այն մտքի հետ, որ նման բազմագործառութային հաստատությունը պետք է, որ ունենա նյութատեխնիկական հարուստ բազա:

–          Այո, իհարկե… Եվրոծրագրերի  շրջանակներում հիմնանորոգվել են  քոլեջի 2 մասնաշենքերը,  նորացվել է ողջ գույքը, ունենք փայտամշակման, կարի, համակարգիչների նորոգման, վարսավիրական գործի արհեստանոցներ, ժամանակակից մարզասարքերով կահավորված սրահ, համակարգչային հինգ լսարան, ինտերակտիվ երկու լսարան, լինգաֆոնային կաբինետ, ժամանակակից սարքավորումներով հագեցված տաս լաբորատորիաներ և առարկայական կաբինետներ: Կառանձնացնեի հատկապես <<Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում>> մասնագիտության` իտալական նորագույն սարքավորումներով զինված կաբինետը:

3.3

Մեր զրույցի ընթացքում շրջեցինք նաև կաբինետներով ու այցելեցինք երկրորդ մասնաշենք, զրուցեցինք մանկավարժների ու այդ պահին այդտեղ գտնվող ուսանողների հետ, Continue reading

Թիվ 2 /118/, Փետրվարի 28, 2014թ.


 

Թիվ 2 /118/, Փետրվարի 28,   2014թ.

 

Շարունակել կարդալ →

 

 

Թիվ 2-3 /62-63/ 25-ը մարտիˌ 2010թ.


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ  ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ`

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԵՐԻ   ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Ոստիկանությունն իր կայացման գործընթացում կրել է բազմաթիվ փոփոխություններ և տարբեր ժամանակաշրջանում ունեցել է տարբեր գործառույթային պարտականություններ: Սակայն միշտ էլ նրա հիմնական գործունեությունը մնացել է նույնը` երկրի  ներսում  հասարակական  կարգ ու կանոնի հաստատումը, հասարակական անվտանգության  ապահովումը և  հանցավորության դեմ տարվող  պայքարը:

ՀՀ ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական  կառավարման  մարմին  է, որն ունի խնդիրներ և որոնք իրագործելիս հիմնվում է օրինականության, անձի  իրավունքների և  ազատությունների,  պատիվն  ու  արժանապատվությունը  հարգելու,  մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանության  խնդիրներն ամրագրված են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում: Ոստիկանության  խնդիրներն  են  օրենքին  համապատասխան ապահովել՝

1. մարդու  անվտանգությունը.

2.հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.

3.հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով  նախնական քննությունը.

4. հասարակական  կարգի  պահպանությունը  և  հասարակական  անվտանգությունը.

5. սեփականության  բոլոր  ձևերի  հավասար  պաշտպանությունը.

6. օրենքով  նախատեսված սահմաններում  ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց  իրավունքներն  ու  օրինական  շահերը  պաշտպանելիս  օգնություն  ցույց  տալը:

Նշված խնդիրներն իրագործելիս ոստիկանությունը չի գործում հասարակությունից,  ժողովրդից առանձնացված, այլ  աշխատում է նրանց հետ ու ծառայում ժողովրդին:  Գիտատեխնիկական նվաճումների արդյունքում փոփոխման են ենթարկվել հասարակական  հարաբերությունները, բնականաբար  նաև իրավախախտ  անձանց  գործելակերպը: Առաջ  են եկել նոր հանցատեսակներ, որոնք նախկին քրեական օրենսդրությունում չէին  նախատեսվել: Եվ ընդհակառակը, որոշ արարքներ, որոնք նախկին օրենսդրությամբ համարվում էին հանցագործություններ, նոր օրենսդրությամբ վերացվել են: Նույնը  վերաբերվում  է նաև վարչական  իրավախախտումների  մասին  օրենսդրությանը:

Շարունակել կարդալ→