Category ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
«Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն»
Հոկտեմբերի 9-11-ը «Մասնագիտական կրություն և ուսուցում-համագործակցություն» գերմանական ծրագրի շրաջանակում ՀՀ Մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզային ծառայության, Արփա Պառնաս ընկերության, Արման Հախվերդյան գինու համտեսի սրահի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի հետ համատեղ անցկացվեց «Պատմա-մշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա դասընթաց:
Ծրագիր-միջոցառման նպատակն էր տեսական և գործնական դասընթացների կազմակերպման միջոցով, ինչպես քոլեջում, այնպես էլ Թանահատի վանական համալիրում, հարստացնելու ուսանողների գիտելիքները և հմտությունները Վայոց Ձորի պատմա-մշակութային հուշարձանների, նրանց պահպանության, վերականգնողական աշխատանքների, մաքրության պահպանման վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի 20 ուսանողներ և դասախոսներ, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնագետներ, գիտաշխատողներ, մշակույթի նախարարության և բիզնես հատվածի ներկայացուցիչներ: Continue reading
Թիվ 9 /161/, Հոկտեմբերի 10, 2017թ.
Թիվ 8 /160/, Օգոստոսի 30, 2017թ.
Վարչապետի գլխավորությամբ Վայոց ձորի մարզում քննարկվել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներն ու հետագա ծրագրերը
Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:
Ներկայացնելով Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները՝ մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 1.2 տոկոս: Մարզի արդյունաբերական ձեռնարկությունները տարեկան թողարկում են 15-16 մլրդ դրամի համախառն արտադրանք, գերակշռողը մշակող արտադրությունն է (հանքային ջրերի և խմիչքների արտադրություն): Մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է` տարեկան արտադրվում է 20-22 մլրդ դրամի համախառն արտադրանք: Վերջին տարիներին խաղողի ու պտղատու այգիների տարածություններն ավելացել են 248 հեկտարով, որից 31.5 հա ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, ընդ որում՝ պտղատու այգիների տարածությունները մինչև 150-200 հա ավելացնելու հնարավորություններ կան: «Հայկական միրգ» ծրագրով մարզի 4՝ Արին, Խնձորուտ, Ազատեկ, Վերնաշեն համայնքներում հիմնվել են 47.2 հա պտղատու այգիներ: Ընթացիկ տարում մարզում կատարվել է 5169 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք: Մարզը գրեթե ամբողջությամբ անցել է ինքնահոս ոռոգման:
Շարունակել կարդալ →
Թիվ 7 /159/ Հուլիսի 30, 2017թ.
Մեր ընթերցողն արդեն տեղեկացված է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» կրթական հիմնադրամի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի բարեկամության մասին: Առավել մանրամասն Սիրան Սարգսյանի թղթակցությամբ.
«Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» կրթական հիմնադրամը (ԱՕԱԿՀ) Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ մասնագիտական ուսումնական հաստատություններում բարեգործություն է իրականացնում:
ԱՕԱԿՀ-ի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր մարզերում հիմնանորոգվել են միջին մասնագիտական կրթօջախները և ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ՝ կարուձևի ու դիզայնի, վարսավիրության և դիմահարդարման, շինարարության, ատաղձագործության, սնունդի ու սպասարկման, համակարգչային սպասարկման և վերապատրաստման, ինչպես նաև ԱՕԱԿՀ-ի շնորհիվ Հայաստանի 9 քոլեջներում ռոբոտաշինության և համակարգչային ծրագրավորման արհեստանոցներ են բացվել:
Հիմնադրամի նպատակն է որակյալ կրթությամբ ապահովել հատկապես Հայաստանի գյուղական շրջանների երիտասարդներին, ովքեր անապահով ընտանիքներից են: Այդ շրջանավարտները, չհեռանալով մարզերից՝ ձեռք կբերեն աշխատանք, կապրեն հայրենիքում և վառ կպահեն հայրենի օջախները: Հիմնադրամը նաև վերապատրաստման ծրագրեր է իրականացնում ուսուցիչների համար և ուսումնաօժանդակ նյութեր ու գրքեր տրամադրում անապահով ընտանիքների երիտասարդներին:
ԱՕԱԿՀ-ի շնորհիվ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը ձեռք է բերել տարբեր լսարանային և լաբորատոր գույք, ինչպես նաև հիմնադրամն աջակցել է բազմապիսի միջոցառումների: Continue reading
Թիվ 6 /158/, Հունիսի 30, 2017թ.
Թիվ 5 /157/, Մայիսի 30, 2017թ.
Թիվ 4 /156/, Ապրիլի 30, 2017թ.
Թիվ 3 /155/, Մարտի 25, 2017թ
ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ պատասախանատուների հետ քննարկելու համայնքների, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում նաև զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցերը: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարներին, մանրամասն անդրադարձ է կատարել Ջերմուկում տուրիզմի խթանմանը, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը: Բացի առողջարանների և հյուրանոցների գործունեության ակտիվացումը՝ կարևորել է ենթակառուցվածքների զարգացումը, սննդի, ժամանացի, ծառայությունների մատուցման օբյեկտների ավելացումը, զբոսաշրջիկի համար հետաքրքիր փաթեթների մշակումը: Կ.Կարապետյանը նշել է, որ Ջերմուկը չի կարող գրավիչ լինել, եթե անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ, շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսն ակտիվանա: Ջերմուկի քաղաքապետից ակնկալում ենք զբոսաշրջության զարգացման կոնկրետ, համալիր ծրագիր՝ պետություն–մասնավոր համագործակցությամբ, ինչը կնպաստի նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Այսօր աշխարհում գումարի պակաս չկա, կա արդյունք տվող գաղափարի պակաս»,– ասել է նա:
Շարունակել կարդալ →