Թիվ 1 /61/ 25-ը փետրվարիˌ 2010թ.


 

Լուրեր մարզի առօրյայից

ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ  ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏՈՒՄ

 Տարվա առաջին մարզխորհրդի նիստը տեղի ունեցավ փետրվարի 10-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մասնակցությամբ:

 ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ  ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏՈՒՄ

 Օրակարգում`

ա/ մարզպետ Վ. Մաթևոսյանի 2009թ. գործունեության և մարզի սոցիալ- տնտեսական իրավիճակի մասին հաշվետվություն,

բ/ 2010թ. համայնքային բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծություն 2009թ-ի ցուցանիշների նկատմամբ: /Զեկ. աշխատակազմի ֆինանսական և տնտեսական զարգացման վարչության պետ Ռ.Հայրապետյան/:

գ/ Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ: /Զեկ. աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/:

Մարզպետի 2009թ. մեկամյա գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հաշվետվությունը մարզխորհրդի կողմից գնահատվեց բավարար: 2-րդ հարցի վերաբերյալ փոխվարչապետը նշեց, որ չնայած վերջին 1-2 տարիներին մարզի համայնքներում արձանագրվել են տեղական բյուջեների հավաքագրման բարձր արդյունքներ, այնուամենայնիվ դեռ սպառված չեն բոլոր ռեզերվները. անհրաժեշտ է հայնտնաբերել դրանք և համալրել համայնքների բյուջեները:

Փոխվարչապետն առաջարկեց նաև որ առաջիկայում տվյալներ ներկայացվեն, թե որ համայնքներն են սեփական եկամուտների հաշվին իրականացրել ներհամայնքային ծրագրեր և ինչպիսիք են դրանք:

Երրորդ հարցի շուրջ ծավալված զրույցից պարզվեց, որ գրեթե ավարտված են գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքները. ոռոգման ցանցերը  պատրաստ են շահագործման, պատրաստ է գյուղտեխնիկան, ունեն մշակաբույսերի սերմերի որոշակի քանակ, բույսերի բուժման համար դեղատներում կան դեղամիջոցներ: Այսինքն ըստ գյուղվարչության պետի պատրաստ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, իհարկե եթե հաղթահարել կարողանան պարարտանյութերի ձեռք բերման գործում առկա որոշ դժվարություններ:

Փոխվարչապետի հավաստմամբ եթե այդ ուղղությամբ տարվեն համապատասխան աշխատանքներ, ապա կգտնվեն մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերելու ուղիներ:

Շարունակել կարդալ→

 

Թիվ 2-3 /62-63/ 25-ը մարտիˌ 2010թ.


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ  ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ`

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԵՐԻ   ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Ոստիկանությունն իր կայացման գործընթացում կրել է բազմաթիվ փոփոխություններ և տարբեր ժամանակաշրջանում ունեցել է տարբեր գործառույթային պարտականություններ: Սակայն միշտ էլ նրա հիմնական գործունեությունը մնացել է նույնը` երկրի  ներսում  հասարակական  կարգ ու կանոնի հաստատումը, հասարակական անվտանգության  ապահովումը և  հանցավորության դեմ տարվող  պայքարը:

ՀՀ ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական  կառավարման  մարմին  է, որն ունի խնդիրներ և որոնք իրագործելիս հիմնվում է օրինականության, անձի  իրավունքների և  ազատությունների,  պատիվն  ու  արժանապատվությունը  հարգելու,  մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանության  խնդիրներն ամրագրված են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում: Ոստիկանության  խնդիրներն  են  օրենքին  համապատասխան ապահովել՝

1. մարդու  անվտանգությունը.

2.հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.

3.հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով  նախնական քննությունը.

4. հասարակական  կարգի  պահպանությունը  և  հասարակական  անվտանգությունը.

5. սեփականության  բոլոր  ձևերի  հավասար  պաշտպանությունը.

6. օրենքով  նախատեսված սահմաններում  ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց  իրավունքներն  ու  օրինական  շահերը  պաշտպանելիս  օգնություն  ցույց  տալը:

Նշված խնդիրներն իրագործելիս ոստիկանությունը չի գործում հասարակությունից,  ժողովրդից առանձնացված, այլ  աշխատում է նրանց հետ ու ծառայում ժողովրդին:  Գիտատեխնիկական նվաճումների արդյունքում փոփոխման են ենթարկվել հասարակական  հարաբերությունները, բնականաբար  նաև իրավախախտ  անձանց  գործելակերպը: Առաջ  են եկել նոր հանցատեսակներ, որոնք նախկին քրեական օրենսդրությունում չէին  նախատեսվել: Եվ ընդհակառակը, որոշ արարքներ, որոնք նախկին օրենսդրությամբ համարվում էին հանցագործություններ, նոր օրենսդրությամբ վերացվել են: Նույնը  վերաբերվում  է նաև վարչական  իրավախախտումների  մասին  օրենսդրությանը:

Շարունակել կարդալ→