Աշխարհքում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար` մարդ լինելը:
Հ. Թումանյան
Սահմանամերձ Բարձրունի գյուղի միջնակարգ դպրոցում եռուզեռ էր: Կրկին բարձրունցի աշակերտների համար շատ դժվարին խնդիր էր լուծվել: ՌԴ-ում ապրող համագյուղացի Սարմեն Գևորգյանն արդեն որերորդ անգամ է, որ իր վրա է վերցնում վարձակալական դասագրքերի գումարի մուծման պարտականությունը: Ծնողները երախտագիտությամբ լի խոսքեր էին ասում մեծ բարերարի հասցեին.
«Նա իսկական հայ է ու հայրենասեր…Հայրենասիրության մասին ոչ թե խոսում, այլ գործով է ցույց տալիս… Սարմենն ուզում է իր այդ քայլով թեթևացնել բարձրունցի փոքրիկների առանց այդ էլ դժվարին հոգսերը… »:
Ամենուրեք հնչում էին գովեստի հրաշալի խոսքեր:
Ասում են. «Երջանիկ է նա, ով ուրիշներին է երջանկացնում»:
Սարմեն Գևորգյանը ոչ միայն դասագրքերի գումարի վճարման հարցն է լուծում, այլ ամեն տարի, Ամանորին, անակնկալ նվերներով հիշում է դպրոցի բոլոր երեխաներին և ուրախացնում նրանց:
Փառք ու պատի′վ քեզ, սիրելի′ Սարմեն, օրինակելի մարդ, օրինակելի ծնող, համոզված ենք, որ Ձեր որդին միշտ քայլելու է Ձեր ճանապարհով, մաղթում ենք Ձեր որդուն կանաչ ճանապարհ, անամպ երկինք: Ցանկանում ենք Ձեզ առողջություն, Continue reading