«Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի մասին ամփոփ տեղեկություն


2013թ-ի. հունվարից Եվրամիության ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան ներկայացուցչությունը իրականացնում է «Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Այն կիրականացվի ՀՀ չորս մարզերում` Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք:

Ծրագիրն իր մեջ ներառում է տարրեր, որոնք հիմք են հանդիսանում անօրինական միգրացիայի կանխարգելմանը և վերադարձողներին իրենց տեղը հայրենիքում գտնելու հնարավորությանը:

Ծրագրի նպատակներն են`

1. Նպաստել Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ովքեր մեկնում են դուրս աշխատանքի, տնտեսական կայունության ապահովման նպատակով:

2. Աջակցել աշխատանքային միգրանտների վերաինտեգրմանը:

3. Կանխել անօրինական միգրացիան` նպաստելով ՀՀ միգրացիայի պետական քաղաքականության 2012-2016թթ հայեցակարգի իրականացման գործողությունների ազգային ծրագրին:

4. Զարգացնել,  հզորացնել Հայաստանում աշխատանքային միգրացիայի հարցերով բոլոր շահագրգիռ կողմերին` միգրացիայի կարգավորման նպատակով:

5. Բարձրացնել իրազեկվածության աստիճանը միգրացիոն արդի խնդիրների վերաբերյալ պատասխանատու պետեկան մարմինների, լրագրողների և հասարակության լայն շրջաններում: Continue reading

Advertisements

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ, ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ


1. Համաձայն ՀՀ կառավարության   որոշման նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց, որոնց դրամական ավանդների դիմաց փոխհատուցումն իրականացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՀՀ 2013 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013 թվականի չորրորդ եռամսյակում հատկացվել է 1,076,000.0 հազ. դրամ:

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


***

Ուխտագնացություն Շատիվանք

Ավելի քան 100 տարի հետո

Ուխտագնացություն Շատիվանք

Նոյեմբերի 10-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Շատինի համայնքապետ Մամիկոն Սմբատյանի գլխավորությամբ Շատիվանքում կազմակերպվեց մեծ տոնակատարություն:

«…Լայնանիստ սարալանջի վրա սփռված են Շատինի վանքի տխուր ավերակները: Ահա մեր աչքի առաջ կանգնած է Շատիվանքի եկեղեցու տխուր բեմի վրա վեմ քարը: Նրա վրա բազմած չէ ոսկեզօծ սկիհը, զգեստավորված պատարագիչ քահանան չի երևում և դողդոջուն մատներով չի արտահայտում «խաղաղություն ամենեցուն» բառերը: Դպիրների ձայնի արձագանքն այլևս չի լսվում այդ տխուր կամարների տակ: Տաք ջրի գոլորշին չի բարձրանում ավազանից և մկրտվող մանկան ճիչը հավիտյան կտրված է: Երբեմնի հզոր միաբանությունը, բազմահարուստ, բազմաշեն, բազմամարդ և շքեղ Շատինի անապատը այսօր չունի ոչ մի կտոր հող, ոչ մի ծառ, ոչ մի կաթիլ ջուր… »: (Քաջբերունի, էջ 200):

Եվ ահա նոյեմբերի 10-ին Շատիվանքի կամարների ներքո տեղի ունեցավ Continue reading

ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԱԿԱՆ ԱԹՈՌԸ ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ


 

Օրերս ՀՀ ԳԱԱ պատմության ինսիտուտը հրատարակեց Վայոց Ձորի թեմի Առաջնորդ  Գերաշնորհ  Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի «Սյունյաց մետրոպոլիտական աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակաշրջանում»  գիրքը:

Աշխատությունում աղբյուրագիտական և պատմագիտական լայն հենքի վրա ներկայացվում է Սյունյաց աթոռի պատմության՝ Օրբելյան հոգևոր գործիչների ժամանակաշրջանը: Օրբելյանների գործունեությունը Սյունիքում հանդիսանում է Հայ եկեղեցու և, ընդհանրապես, հայոց պատմության լուսավոր էջերից մեկը:

Աշխատության հիմքում հեղինակի թեկնածուական ատենախոսությունն է, որի հրապարակային պաշտպանության համար նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Գիրքը հասցեագրված է ընթերցող լայն հանրությանը:

ԲԱՐՁՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿՅԱՆՔԻ ԱՐԳԱՍԱԲԵՐ ՈՒՂԻ


Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան

Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան

Մեր երկրի, նրա ժողովրդի համար բարեբախտություն և թանկագին հարստություն է, երբ արժանապատիվ քաղաքացին ու պետական ազնիվ նկարագրով պաշպոնյան նույնանում են նույն անձի մեջ։ Այդպիսի անհատներ եզակի չէին նախորդ՝ խորհրդային դարաշրջանում։ Այդպիսի արժանապատիվ նկարագրով, վատի ու չարի դեմ ընդվզող բնավորությամբ անհատ էր Վայոց ձորի լավագույն զավակ  Ֆերդինանդ Կարապետի Ղազարյանը։

Ծնվել է 1938թ. դեկտեմբերի 16-ին Վայքի շրջանի Ազատեկ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է հարևան Զառիթափի միջնակարգ դպրոցում։ Ապա ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1958 թվականին և նույն տարում ուսումնառությունը սկսել Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում։ Այն ավարտելուց հետո աշխատանքի է անցել  Վայք քաղաքի թիվ 1 միջն.դպրոցում որպես ուսումնական մասի վարիչ։ 1965 թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Վայքի շրջկոմի առաջին քարտուղար և այդ պաշտոնում մնացել մինչև 1967 թվականը։

Հենց այդ տարիներին նա հեռակա կարգով ուսումնառությունը շարունակել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։

1967-1974 թթ. աշխատել է Հայաստանի կոմկուսի Վայքի շրջանային կոմիտեի կազմակերպական բաժնի վարիչ։ 1974 թ. ընտրվել է ՀԿԿ Վայքի շրջկոմի քարտուղար, իսկ 1976 թվականին՝ երկրորդ քարտուղար։ 1985 թ. դեկտեմբերից մինչև 1991 թվականը բեղուն ու արդյունավետ գործունեություն է ծավալել առողջարանային քաղաքի՝ Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնում։ Ջերմուկցիները վերոնշյալ տարիները համարում են իրենց քաղաքի զարգացման ու բարգավաճման ամենաշքեղ շրջանը։

Եկավ անկախության դարաշրջանը։ 1990թ. Ֆ. Ղազարյանը արժանացավ ջերմուկցիների միահամուռ վստահությանը և ընտրվեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Նրա կյանքի և գործունեության մեջ սկսվեց մի նոր շրջան։ Գերագույն խորհրդում ընդգրկվեց իրեն համար շատ հոգեհարազատ՝ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի հանձնաժողուվի կազմում։ Աչքի ընկավ վերոնշյալ ոլորտին վերաբերող բոլոր կարևոր օրինագծերի և օրենսդրական նախաձեռնությունների քննարկումների և մշակման գործընթացներում։ Լայն հասարակայնությունը հիացած էր նրա խոր գիտելիքներից, իրազեկվածությունից, ներքին բարձր կուլտուրայից, սկզբունքային ու հաստատակամ դիրքորոշումից։ Նույնքան սկզբունքային ու աննահանջ պայքար էր տանում այդ տարիներին հանրապետությունում արմատացող ծայրաստիճան բացասական երևույթների, հանրային ունեցվածքի փոշիացման, համատարած քայքայման և  ալան-թալանի դեմ։ Հասարակական-քաղաքական  ակտիվ, եռանդուն և արդարադատ գործունեության շնորհիվ նա ձեռք բերեց աննախադեպ ժողովրդականություն ու անբասիր հեղինակություն։

Պատգամավորական գործունեությունը Ֆ.Ղազարյանը ներդաշնակորեն համատեղել է գիտական ու մանկավարժական գործունեության հետ։ Դեռևս 1978 թվականին նա պաշտպանել էր թեկնածուական ատենախոսություն և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, հրապարակել է մի շարք գիտական հոդվածներ, ինչպես նաև հրապարակախոսական հարյուրավոր հոդվածներ։ Դեռևս խորհրդային տարիներին լույս է տեսել նրա «Դպրոցականների դաստիարակության կոմպլեքսային մոտեցում» ուշագրավ մենագրությունը։ Համահեղինակ է «Ջերմուկ» շքեղ ու բովանդակալից գիրք-ուղեցույցի, որը լավագույնն է համարվում առողջարանային հրաշագեղ քաղաքը ներկայացնող մինչ այդ եղած բոլոր հրապարակումների մեջ։ Continue reading

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր: ՏԻՄ համակարգի ձևավորման 17-ամյակի կապակցությամբ այդ օրը ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և «Հայաստանի համայնքների միության» կողմից անցկացվեց «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հկ-ների ներկայացուցիչներ: Փոխվարչապետն օրվա կապակցությամբ շնորհավորեց ՏԻՄ-երի ներկայացուցիչներին և համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք: Նա ընդգծեց նաև, որ այս տարիների ընթացքում մեծ ջանքեր և աշխատանքներ են իրականացվել ՏԻ համակարգի կայացման ու հետևողական զարգացման առումով, սակայն համակարգի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու հետագա զարգացման ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: Տոնի կապակցությամբ ՏԻ համակարգում ներդրած ավանդի համար մի շարք աշխատողներ, համայնքներ ու ավագանու անդամներ ստացան պարգևներ: Նրանց կողքին լավագույն գյուղական համայնք ճանաչվեց Վայոց ձորի Ռինդ համայնքը, «Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքին:

***

 Նոյեմբերի 28-ին, Վայքի տուր.կենտրոնում տեղի ունեցավ Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշային համակարգի իրականացման ծրագրի» (USAID PRIP) շրջանակում: Դասընթացին մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոց.ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը:

Դասընթացը նախատեսված էր Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև մարզում գործող սոցիալական ոլորտի այլ մարմինների աշխատակիցների համար: Մարզպետը ողջունելով մասնակիցներին, միջոցառուման կազմակերպիչներին, խոսեց նաև կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության ու արդիականության մասին: Դասընթացը վարում էր Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

 Խմբագրության կողմից- Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին մանրամասն մեր հաջորդ համարում:

***

Սոցիալական աշխատողի օրվա և ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակում մարզի տարածաշրջանային սոց.ծառայության կենտրոններում կազմակերպվեցին հանդիպումներ: Նոյեմբերի 13-ին մարզպետ Է. Ղազարյանը, տեղակալներ Ս. Թարվերդյանի, Մ. Հարությունյանի ու մարզպետարանի առողջապահության և սոց. հարցերով վարչության պետ Խ. Գևորգյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի երաժշտական դպրոց, որտեղ հանդիպեցին Եղեգնաձորի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ:

4872

Մարզպետը, կարևորելով սոց.աշխատողի աշխատանքի դերն ու նշանակությունը հանրային կառավարման համակարգում, շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի առթիվ, ապա անդրադարձ կատարեց այդ ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին ու բարեփոխումներին: Continue reading

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Մարզպետ էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի տուրիզմի ավագ փորձագետ Արմինե Իսրայելյանի և կարճաժամկետ միջազգային խորհրդատու Կիպլինգ Գառլանդի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Էդ Բուքինգհամը և մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի փորձագետների կողմից Վայոց ձորի մարզի զբոսաշրջության գրավչությունների ուսումնասիրության և բացահայտման, ինչպես նաև Նորավանքի ձորի զարգացման գլխավոր հատակագծի մշակման հնարավորություններն ու հեռանկարները:

***

Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցելություն էր կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների գործունեությանն ու նրանց ծառայությանն առնչվող հարցեր: Այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ու մարզպետն այցելեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի փրկարարական ծառայություն` առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պլանավորում է առաջիկայում ՀՀ մարզերում հիմնել ճգնաժամային կառավարման կենտրոններ` հագեցած ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով: Continue reading

Միջոցառում՝ նվիրված Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի հիմնադրման 140-ամյակին


Դեկտեմբերի 13-ին` ժամը 17:30-ին, Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված դպրոցի հիմնադրման 140-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր  Մարգարյանը:

This slideshow requires JavaScript.

Այս տոնական միջոցառմանը ներկա էր Մալիշայի թիվ 1 միջն.  դպրոցի ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանի, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, թիվ 2 միջն. դպրոցի /վերջերս անվանակոչվեց Լոմոնոսովի անունով/ ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ տնօրեն Հասմիկ Դավթյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, կենսաթոշակի անցած մանկավարժներ, դպրոցի ծնողական խորհրդի անդամներ, համայնքի մանկապարտեզների աշխատողներ, աշակերտներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ և այլք:

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ազդարարվեց միջոցառման մեկնարկը, որից հետո դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Խաչատրյանը և Աննա Հակոբյանը հանգամանորեն ներկայացրին Մալիշկայում դպրոցի հիմնադրման պատմությունը,   դպրոց, որտեղ  իրենց  կրթությունն  են ստացել ոչ միայն Մալիշկայի բնակիչներ, այլև Դարալագյազ գավառի շատ նշանավոր մարդիկ:

Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում  ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար  դպրոցի շուրջ 16 նախկին  մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվեցին  հուշանվերներով:

Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Հարգարժա΄ն հյուրեր, ուսուցիչներ, մասնակիցներ, բոլորիս  ողջունում  եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ: Մոլորակի վրա  ապրող  յուրաքանչյուր մարդ կարող  էր հպարտանալ, եթե  իր համայնքում ունենար 140-ամյա դպրոց` իր հարուստ պատմությամբ: Իհարկե, և մեր երկրում, և աշխարհում կան ավելի հին և ավելի երիտասարդ դպրոցներ: Հիշենք, որ Դարալագյազի գավառը բոլորին հայտնի է  դեռևս 730-ամյա Գլաձորի համալսարանով: Continue reading

Թիվ 11 /115/ Դեկտեմբերի 16ˌ 2013թ.


ՀՀ   ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,   ՏԱՐԱԾՔԱՅԻՆ   ԿԱՌԱՎԱՐՄԱՆ   ՆԱԽԱՐԱՐ   ԱՐՄԵՆ   ԳԵՎՈՐԳՅԱՆԻ   ՀԵՐԹԱԿԱՆ   ԱՅՑԸ   ՎԱՅՈՑ   ՁՈՐԻ   ՄԱՐԶ

ՀՀ   ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,   ՏԱՐԱԾՔԱՅԻՆ   ԿԱՌԱՎԱՐՄԱՆ   ՆԱԽԱՐԱՐ   ԱՐՄԵՆ   ԳԵՎՈՐԳՅԱՆԻ   ՀԵՐԹԱԿԱՆ   ԱՅՑԸ   ՎԱՅՈՑ   ՁՈՐԻ   ՄԱՐԶ Ջերմուկ քաղաքում փոխվարչապետը ներկա գտնվեց համայնքային նշանակության մի շարք օբյեկտների վերաբացման արարողություններին: Քաղաքում վերանորոգումից հետո դռներն են բացել մանկապարտեզը, երաժշտական դպրոցն ու երիտասարդական կենտրոնը: Մանկապարտեզի ու երաժշտական դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում էին, նորոգվել են <<Գեոթիմ>> ընկերության միջոցներով` վերջինիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Այսուհետ մանկապարտեզի ավելի քան 60 եւ դպրոցի 140 սաները հնարավորություն կունենան հաճախել անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված հաստատություններ: Երկու շենքերի հիմնանորոգման համար ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 100 մլն դրամ, իսկ մանկապարտեզի գույքը ձեռք է բերվել նախակրթարանների աջակցության պետական ծրագրի շրջանակում:

Փոխվարչապետը եղավ նաեւ Ջերմուկի նորաբաց երիտասարդական կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Շենքի նորոգման համար 19,2 մլն դրամ էր հատկացվել մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով, մասնավոր ներդրումների շնորհիվ կենտրոնը կահավորվել է, ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա: Հիմա արդեն քաղաքի երիտասարդությունը միջոցառումներ կազմակերպելու պայմաններ ունի, կենտրոնում կգործեն նաեւ անգլերենի եւ համակարգչային դասընթացներ, տարբեր խմբակներ:

Շարունակել կարդալ→

ԲԱՐԵԿԱՄ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


ԲԱՐԵԿԱՄ  ՆԱՀԱՆԳԱՊԵՏԵՐԸ  ՎԱՅՈՑ  ՁՈՐՈՒՄ

Նոյեմբերի 30-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակում Վայոց ձորի մարզ այցելեցին ՌԴ Արխանգելսկի /նահանգապետ Իգոր Արլով/ և Նիժնի Նովգորոդի /նահանգապետ Վալերի Շանցև/ նահանգների պատվիրակությունները: Մինչ մարզկենտրոն հասնելը` ճանապարհին մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նրանք եղան Արենիի գինու գործարանի համտեսի սրահ և ծանոթացան գործարանում արտադրվող գինու տեսականիներին: Ապա արդեն վառ տպավորություններով հյուրերն ուղևորվեցին դեպի  Ջերմուկ, որտեղ Է.Ղազարյանի կողմից նրանց պատվին տրվեց պաշտոնական ընթրիք: Բացի հյուրերից մասնակցում էին նաև մարզային և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, գործարարներ:

ԲԱՐԵԿԱՄ  ՆԱՀԱՆԳԱՊԵՏԵՐԸ  ՎԱՅՈՑ  ՁՈՐՈՒՄ

Նախապես մշակված ծրագիրը շատ հետաքրքիր էր պատվավոր հյուրերի համար. հաջորդ օրն իսկ առավոտ վաղ նրանք այցելեցին Ջերմուկի մուտքի հրապարակ, որտեղ ի նշան հայ-ռուսական քաղաքական կապերի դարավոր պատմության` հարգանքի տուրք մատուցեցին ու ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի արժանավոր զավակ Իսրայել Օրու հիշատակը հավերժացնող հուշարձանին, հետո ուղևորվեցին Մալիշկա համայնք` Սուրբ Աննա եկեղեցի, որի մուտքի մոտ հյուրերին դիմավորեց հոգևոր դասը՝ գլխավորությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանն ու այլ պաշտոնատար անձինք: Continue reading