Մայրության նպաստ կտրվի նաև չաշխատող մայրերին. մասնագետի պարզաբանումները


***

2016 թվականի հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը: «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին>> որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում: Որոշումը մի շարք քննարկումների առիթ է տվել, քանի որ շատերը մայրության նպաստը շփոթում են երեխայի խնամքի կամ երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է այս հարցին և ներկայացրել մայրության նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հիմնական իրավակարգավորումները:
Վարչության պետը մանրամասնել է, որ ներկայումս երեխայի ծննդի առնչությամբ պետության կողմից տրվող նպաստները երեքն են:

Առաջինը հղիության և ծննդաբերության դեպքում տրվող մայրության նպաստն է, որը մինչև 2015թ-ի դեկտեմբերի 31-ը հատկացվելու է միայն աշխատող մայրերին, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից նաև`չաշխատող մայրերին: Այս նպաստը աշխատող կանանց տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր օրացույցային օրերի համար: Հղիության և ծննդաբերության արձակուրդի տևողությունն է.
-140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):
-155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:
-180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Չաշխատող մայրերին մայրության նպաստը կտրվի աշխատող մայրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար:
Մայրության նպաստը տրամադրվում է միանվագ:

Երկրորդը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն է, որը տրվում է բոլոր ընտանիքներին` անկախ մոր աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից: Այս նպաստի չափը մնում է անփոփոխ` 50 հազար դրամ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1 մլն դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1.5 մլն դրամ` 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում:

Երրորդը երեխայի խնամքի համար տրվող նպաստն է, որը նշանակվում և վճարվում է միմիայն վարձու աշխատող հանդիսացող մայրերին, որոնք գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում` մինչև երեխայի երկու տարին լրանալը՝ ամսական 18 հազար դրամի չափով:

Այսպիսով, «Պետական նպաստների մասինե օրենքի փոփոխության արդյունքում մայրության նպաստ կտրվի ոչ միան աշխատող, այլ նաև չաշխատող մայրերին:
Անահիտ Գալստյանը հիշեցրել է նաև, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2016թ-ի հունվարի 1-ից, հետևաբար, չաշխատող մայրը նպաստի իրավունք ունի, եթե նրա «հղիության և ծննդաբերության արձակուրդի>> սկիզբը հունվարի 1-ն է կամ դրանից հետո։ «Այդ ամսաթիվը պետք է նշված լինի ժամանակավոր անաշխատունակության թերթիկում, որպես հղիության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության սկիզբ>>,- ասել է նա:

Վարչության պետի խոսքերով՝ չաշխատող կանանց մայրության նպաստի նշանակումը և վճարումը, ինչպես և աշխատող մայրերինը, հիմնված է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի վրա: Նրանք ևս աշխատող մայրերի նման իրենց նախածննդյան հսկողություն իրականացրած բուժհաստատությունից կստանան ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Այդ թերթիկը չաշխատող մոր անձնագրի (նույնականացման քարտի), ծննդօգնության պետական հավաստագրի կամ դրա` բուժհաստատության (որտեղ նա ծննդաբերել է) տնօրենի ստորագրությամբ հաստատված և կնիքով վավերացված պատճենի հետ չաշխատող մայրը կամ այլ անձ պետք է ներկայացնի չաշխատող մոր հաշվառման (բնակության) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ու այնտեղ լրացնի սահմանված ձևի դիմում: Continue reading

2016 թվականը, արևելյան հորոսկոպի համաձայն, Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է: Ի՞նչ է սպասվում մեզ Կապիկի տարում:


Безымянный
Սկսենք նրանից, որ Կապիկն իր իրավունքների մեջ է մտնում ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 8-ից և տևելու է մինչև 2017 թ. հունվարի 27-ը: Կապիկը հետաքրքիր կենդանի է, որն ինչ-որ առումով նման է մարդկանց: Նա խելացի է, հնարամիտ և միևնույն ժամանակ՝ անկանխատեսելի: Հենց նմանատիպ տարում մարդիկ հնարավորություն կստանան փոխել իրենց կյանքը, անել այն, ինչ վաղուց էին երազում: Կապիկի տարում սովորաբար խոշոր իրադարձություններ են տեղի ունենում: Կապիկի տարում պետք է գործել վճռական՝ հույսը դնելով սեփական կամքի և ուժերի վրա. Կապիկը չի սիրում նրանց, ովքեր ձեռքերը ծալած սպասում են ինչ-որ բանի:

7618384

2016թ. գույնը կարմիրն է և նարնջագույնը: Հենց այս գույնի քարերը՝ ռուբին, նռնաքար, սաթ (янтарь), հաջողություն կբերեն մարդկանց: Կապիկի տարերքներից է նաև մետաղը, այնպես որ՝ գալիք տարի նախապատվությունը պետք է տալ մետաղյա իրերին: 2016թ. նահանջի տարի է, և աստղերը խորհուրդ են տալիս չշտապել ամուսնության հարցում: Այս առումով Կապիկը բավականին թեթևամիտ և անկայուն է: Միևնույն ժամանակ, գալիք տարին միայնակներին հնարավորություն կտա նոր հարաբերություններ սկսելու և սեր գտնելու: Աշխատանքի և բիզնեսի տեսակետից 2016թ. կժպտա նրանց, ովքեր շատ կաշխատեն: Տարին բարեհաջող կլինի աշխատանքի և նույնիսկ մասնագիտության փոփոխության համար: Սակայն նրանք, ովքեր վստահ չեն իրենց ուժերում, ավելի լավ է չփորձեն նման բան անել: Նոր տարին դիմավորելու ավանդույթը, հետևելով զգեստը և զարդերը կրելու որոշակի կանոնների, հասել է մինչև մեր օրերը: Իմանալով, թե ինչպիսի զգեստ կրել Ամանորյա գիշերը` կարելի է առաջին իսկ պահից գրավել առատությունը և երջանկությունը: Հերթական տարվա գալով՝ առաջանում են լրացուցիչ հնարավորություններ` ցանկալիին հասնելու համար: Հրե Կապիկը կմտնի իր իրավունքների մեջ, և իրադարձությունները կպտտվեն նոր ուժով: Կապիկի տարին խոստանում է լինել հագեցած և էմոցիոնալ: Այս կենդանին սիրում է ուրախանալ և հաճույք ստանալ նույնիսկ սովորական բաներից: Որպեսզի որսաք հաջողության ալիքը և դեպի Ձեզ գրավեք այն, արդեն հիմա պետք է նախապատրաստվեք: Չէ՞ որ, իզուր չեն ասում. «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես ողջ տարին>>:

Ի՞նչ զգեստով դիմավորել Կապիկի տարին:

Նոր տարին սերտ կհամագործակցի Կրակի տարերքի հետ: Դրա համար զգեստը պետք է իր մեջ պարունակի կարմիր գույներ: Ամանորյա գիշերը կարելի է հրաժարվել դասական ոճից և մի քիչ էքստրավագանտություն թույլ տալ: Continue reading

Հայրը եկել էր փոխարինելու որդուն. գրում է մեզ մեր թղթակից, ՀՀ ժուռնալիստների միության անդամ Սերյոժա Գասպարյանը


1994թ. մայիսի 12-ի հակառակորդի կողմից առաջարկված ժամանակավոր հրադադարից հետո սեպտեմբերի 1-ին մեր զորամասը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում էր: Եկել էինք փոխարինելու մարտական գործողություններին մասնակցած և Թալիշ, Մատաղիս, Չայլու բնակավայրերի ազատագրման մարտերից հոգնած Մանվել Գրիգորյանի ջոկատին: Մեր զորախումբը տեղ հասնելուն պես տեղավորվեց Մատաղիսում: Պետք է հսկեինք Թոփկարակոյունլու բնակավայրի դիմացով անցնող նոր սահմանի մի հատվածը, որը ձգվում էր Գյուլիստանից մինչև նոր անվանում ստացած <<Բզկտված կալգոտկա>> բլուրը, որն իր անունը ստացել էր մարտերի ժամանակ փոխնիփոխ հակառակորդի և մեր հսկողության տակ անցնելու ու զենքերի տարբեր տեսակներից ծակծկվելուց:

Տեղավորվելուց հետո մենք ականատես եղանք Մատաղիս և Թալիշ ավերված բնակավայրերին. ամենուր զգացվում էր պատերազմի դաժան շունչը, բնակավայրերում ռմբակոծված տներ էին, խաթարված հոսանքագծեր ու ջրագծեր: Մարտական գործողությունների վայրերում դեռևս կային հակառակորդի զինվորների`շնագայլերի կողմից մարմնի միսը խնամքով մաքրված կմախքներ, որոնց մի մասը հագուստներով էին: Նայողին թվում էր, թե կմախքներին զինվորական հագուստ են հագցրել ու պառկեցրել դիրքերում: Առաջին օրերին հետաքրքիրն այն էր, որ երբ իջնում էր մթնշաղը, սահմանի երկարությամբ կարծես մեկի հրամանով կամ պայմանավորված ժամին մեր սահմանապահ զինվորները ինքնաձիգներից կրակում էին լուսածիր փամփուշտները դեպի երկինք, և ամբողջ սահմանը գունավոր լույսով ուրվագծվում էր, որը տևում էր մոտ 10-15 րոպե: Ավարտին հաջորդում էին շնագայլերի ոռնոցը`տարածվելով ամբողջ շրջապատով մեկ: Թվում էր`շնագայլերը համատարած ոռնոցով իրենց բողոքն էին հայտնում այն մասին, որ այլևս մարդկային մարմիններ չկան, որ նրանցով սնվեն: Աշնանամուտ էր: Մատաղիսի արևելյան մասում գտնվող թփուտածածկ լեռնալանջերը ամբողջությամբ հրդեհված էին: Continue reading

ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ


Պատմական Հայաստանում թատրոնի և թատերական ներկայացումների մասին հիշատակումներ կան դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից: Հայկական թատրոնի գոյության վերաբերյալ հիշատակումները կապված են Տիգրանակերտի թատրոնի հետ:

39

Տիգրանակերտի թատրոնը հելլենիստական տիպի թատրոն էր՝ հունարեն խաղացող դերասանական խմբով: Խաղացանկը կազմված էր հույն դրամատուրգների գործերից։ Տիգրանակերտի թատրոնի մասին միակ աղբյուրը հույն պատմիչ Պլուտարքոսի «Զուգակշիռք>> աշխատությունն է։ Տիգրանակերտի թատրոնից հետո հայ թատրոնը գոյատևել է Արտաշատում։ Արտաշատի թատրոնը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում և ծաղկում է ապրել հայոց թագավոր Արտավազդ Բ-ի օրոք, որը թատերգությունների և այլ գրական գործերի հեղինակ էր։ Առայժմ հայտնի է Արտաշատի թատրոնի մեկ բեմադրություն՝ Եվրիպիդեսի Բաքոսուհիները ողբերգությունը, որը խաղացվել է հունարեն, մ.թ.ա. 53 թվականին։ Continue reading

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ


***

Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողի և երեխայի` նույն հասցեում հաշվառված լինելու պահանջը հանվել է օրենքի նախագծից

98Նոյեմբերի 23-ին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է «Պետական նպաստների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: «Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են տարբեր առաջարկություններ, որոնք հաշվի առնելով` նախագիծն առաջին ընթերցումից հետո վերախմբագրվել է: Մասնավորապես, արմատական փոփոխություն է կատարվել երկու հոդվածներում. այսուհետ երեխայի խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի, եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեում, այսինքն հանվել է նույն վայրում հաշվառված լինելու պահանջը: Միաժամանակ, նախագծից հանվել է այն դրույթը, համաձայն որի` բնակության տարբեր վայրերում հաշվառվելը նպաստի իրավունքը դադարեցնելու հիմք էր>>,- նշել է Արտեմ Ասատրյանը: Continue reading

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

63
Դեկտեմբերի 3-ին, մասնակցությամբ փոխմարզպետ Մելս Հարությունյանի և Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանի, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հկ-ի կողմից կազմակերպվել էր ինտեգրման ցերեկույթ նվիրված հաշմանդամության միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էր Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով 30 երեխա, որոնց գեղարվեստական կատարումներով ողջունելու էին եկել իրենց հասակակից շուրջ 10 շնորհալի աշակերտներ: Միջոցառումն սկսվեց երեխաներին նվիրված երգի գեղեցիկ կատարումով, որի հնչյունների տակ հրապարակում պարում էին բոլորը: Բացման խոսքում հկ-ի նախագահ Խնկանուշ Մարկոսյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց մարզպետարանին և քաղաքապետարանին սահմանափակ կարողություններով անձանց համար կազմակերպվող իրենց ձեռնարկումներին մշտապես աջակցելու համար և հավելեց, որ կազմակերպությունը եղել է և լինելու է տարածաշրջանում սահմանափակ կարողություններով անձանց կողքին, նպատակ ունենալով նրանց ինտեգրել մարզային հասարակական, մշակութային կյանքին: Նա ցանկություն հայտնեց նաև հնարավորության դեպքում հիմնել ցերեկային խնամքի կենտրոն: Միջոցառման ընթացքում սահմանափակ կարողություններով երեխաներն ակտիվորեն մասնակցում էին նաև կազմակերպվող խաղերին և վայելում իրենց ընկերների, ծնողների և հյուրերի հաճելի ընկերակցությունը: Continue reading

Համայնքների անվտանգության հարցը


Գեոթիմի կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում կարեւոր դերակատարում ունեն անվտանգության հետ կապված ծրագրերը: Այս համատեքստում՝ 2015-ին ընկերությունը Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (RECC) հետ համատեղ նախաձեռնել եւ իրականացրել է Ջերմուկի հրշեջ կայանի ջրատարի վերանորոգման եւ ավտոկայանատեղի ջերմամեկուսացման ծրագիրը: <<Մինչ այս ծրագրի իրականացումը՝ ջերմամեկուսացման եւ ջրատար համակարգի անսարքության հետեւանքով ձմռանը խնդիրներ էինք ունենում, ինչը, հնարավոր հրդեհի դեպքում, կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ: Հրշեջ կայանի վերանորոգման ծրագրի իրականացումը կնպաստի նաեւ Ջերմուկի անտառային ծածկույթի անվտանգության ավելի հուսալի ապահովմանը>>,-ասում է Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Դանիելյանը եւ նշում, որ կայանը սպասարկում է Ջերմուկ քաղաքն իր հարակից համայնքներով՝ ընդգրկելով մոտ 10 հազար բնակչություն: Այս ծրագրի համար Գեոթիմը տրամադրել է ավելի քան $ 10 հազար:

«Թափոնից հուշանվեր». բնապահպանությունն ու արվեստ՝ մեկ գաղափարում


Ընթացիկ տարում Գեոթրիմի աջակցությամբ Ջերմուկում իրականացվել է նաեւ բնապահպանական եւ աշխատանքային հմտությունների՝ «Թափոնից հուշանվեր» ծրագիրը: «Զանգակատուն» տեղական ՀԿ-ի հետ համատեղ իրականացված ծրագիրը սովորեցնում է պոլիէթիլենային թափոններից պատրաստել տարբեր առարկաներ, որոնք օգտագործվում են կենցաղում: «Ծրագրի հատուկ դասընթացներին մասնակցել են համայնքի 35-40 դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ: 9-ամսյա ծրագրի արդյունքում ստեղծված գործերը վաճառվել են տարբեր ցուցահանդեսներում: Սա հմտություն է, որով կանայք, աղջիկները կարող են եկամուտ ստեղծել՝ միաժամանակ պահպանելով ու տարածելով շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցը: Ծրագրի ավարտին կազմակերպվել է նաեւ բնապահպանական ակցիա՝ ծառատունկ Ջերմուկի եկեղեցու տարածքումե,-նշում է «Զանգակատունե տեղական ՀԿ տնօրեն Կարինե Գրիգորյանը: Այս նախաձեռնության իրականացման համար եւ Գեոթիմը $10 հազար ներդրում է իրականացրել: Կրթության ոլորտի զարգացումը եւս առաջնահերթություն է Գեոթիմի համար: Ջերմուկում ընկերության կողմից այս ուղղությամբ իրականացված ծրագրերից է նաեւ արվեստի դպրոցի եւ Զատիկ մանկապարտեզի վերանորոգումը: Continue reading

ԳԵՈԹԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ


Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում պաշտոնական գրանցված 1017 բնակչի փոխարեն այսօր ապրում է մոտ 800 մարդ. մյուսները ստիպված բռնել են արտագաղթի ճանապարհը:
Հիմնականում Ռուսաստանից արտագնա աշխատանքից բացի, գյուղի բնակիչներն աշխատում են Ջերմուկում կամ Երևանում: Համայնքում հիմնական աշխատատեղերը գյուղապետարանում ու դպրոցում են: Գնդեվազն Ամուլսարի ոսկու հանքի ազդակիր համայնքներից մեկն է: Թեեւ հանքը դեռեւս չի շահագործվում, Գեոթիմ ընկերությունը այս եւ այլ ազդակիր համայնքներում շարունակում է իրականացնել սոցիալական զարգացման տարբեր ծրագրեր՝ հիմնվելով բնակչության շրջանում կատարված հետազոտությունների վրա: Նման ծրագրերից մեկն այս տարի Գնդեվազում կառուցված մրգերի չորանոցն է, որի ստեղծման համար Գեոթիմը ներդրել է մոտ $ 70 հազար՝ տրամադրելով չիր արտադրող երկու ժամանակակից սարք, փաթեթավորման սարքավորում, ինչպես նաեւ աշխատողների վերապատրաստման դասընթացներ: <<Գործարկման հենց առաջին տարում չրանոցը մթերել է 4 տոննա թարմ միրգ՝ ոչ միայն Գնդեվազի, այլեւ Արարատյան դաշտավայրի այգիներից՝ ապահովելով մոտ 2 միլիոն դրամի եկամուտ: Դեռ նոր ենք փորձում մտնել շուկա, ծանոթանում ենք տեխնոլոգիային ու աշխատանքի կազմակերպմանը: Մյուս տարի, հիմնվելով մեր սխալների վրա, ավելի հեշտ ու սահուն առաջ կգնանք>>,-ասում է չրի կոոպերատիվի անդամներից Արտակ Համբարձումյանը: Նա ուրախությամբ նկատում է, որ այս տարվա արտադրանքի 90 տոկոսն արդեն իրացվել է: <<Որպես այգեգործական համայնք՝ Գեոթիմի եւ բնակիչների հետ ունեցած քննարկումների արդյունքում նպատակահարմար համարեցինք գյուղում չրի չորանոց հիմնելու գաղափարը: Գնորդի ուշացման հետեւանքով շատ գյուղացիներից ցանկություն հայտնեցին, որ իրենց ծիրանը չիր դարձնեն՝ այդ տարբերակով եւս այն շուկա հանելու համար: Ստացվում է, որ չորանոցը նաեւ լրացուցիչ՝ այլընտրանքային օգնություն է համայնքի բնակիչներին>>, – հավելում է կոոպերատիվի անդամ Մեսրոպ Հարությունյանը: Continue reading