Վարուժան Հայկի Շահսուվարյան



varowzhan_hayki_shahsowvaryanՄասնագիտությունը՝ Ուրոլոգ, Գիտական աստիճանը՝ Բժշկական գիտությունների թեկնածու, Պաշտոնը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ

Կրթությունը՝ 1991-1997թթ սովորել և ավարտել է Երեվանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Մասնագիտական գործունեությամբ զբաղվել է ավարտելուն պես 2 տարի ժամանակով, որից հետո սովորել է ՌԴ Յարոսլավլի բժշկական ակադեմիայի ուրոլոգիայի ամբիոնում, ստացել է ուրոլոգի որակավորում: 1999-2001թթ ծառայել է ՀՀ ՊՆ ԶՈՒ` որպես բժիշկ մասնագետ, որից հետո մինչև 2006թ աշխատել է Վայոց Ձորի մարզի ք. Վայքի բուժմիավորման ուրոլոգ, մեկ տարի անց աշխատանքի է անցել ՈՒԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքում` որպես ուրոլոգ: Կարճ ժամանակում՝ մեկ տարի չանցած նշանակվում է ՈՒԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ:

Ունի մի շարք Գիտական աշխատանքներ, 2010-ին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական թեզը “Ֆլյուորեսցենտային ախտորոշման դերը միզապարկի մակերեսային ուռուցքների բուժման արմատականության բարելավման գործում” թեմայով: Նա արժանացել է մի շարք պարգևների ու շնորհակալագրերի: Վարուժան Շահսուվարյանը նաև Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիայի իսկական անդամ է:

ՄԵԶ Է ԳՐՈՒՄ ԵՊՄՀ ԿՔԱ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 2-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ԱՆԳԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ


<<Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար>> անվանակարգում ԿԳ Նախարարության կողմից Վայոց Ձորի տարվա լավագույն տնօրեն է համարվել Բարձրունու միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը: Շուրջ 23 տարի նա իրեն նվիրաբերել է հայրենի գյուղի հանրակրթական դպրոցի աշխատանքներին, որից 9 տարին որպես դպրոցի տնօրեն:

Հեշտ չէ ղեկավար լինել մի դպրոցի, որը սահմանամերձ է ու բացի գիտելիքներից դպրոցականները պետք է կոփվեն հայրենասիրական գաղափարներով: Եվ այդպես էլ կա. Բարձրունու դպրոցականները կարծես փոքրիկ զինվորներ լինեն, զորակոչային տարիքում արդեն պատրաստված զինվորներ են: Լինելով հայրենասեր, ազգին նվիրված անձնավորություն, նա մասնակցություն է ունեցել նաև Բարձրունու ինքնապաշտպանական մարտերին, որի համար ՀՀ ՊՆ կողմից արժանացել է լավագույն Ռազմահայրենասիրական դաստիարակության դպրոցի տնօրենի պատվոգրի, պարգևատրվել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից <<Վազգեն Սարգսյան>> գերատեսչական մեդալով, <<ԵԿՄ 20 տարի>> ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ մեդալով, իսկ այս տարի նաև <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ>> հուշամեդալով: Անդրանիկ Մարգարյանը վայելում է ինչպես դպրոցի կոլեկտիվի այնպես էլ աշակերտների ու ծնողների սերն ու հարգանքը:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ


Կառավարությունն իր առաջիկա նիստին որոշում կընդունի Ջերմուկ քաղաքին հատկացնել 29 մլն դրամ՝ նախորդ տարիներին առաջացած պարտքերը վճարելու և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի միջոցառումներին աջակցելու համար: Որոշման նախագծի համաձայն՝ գումարը կհատկացվի վայոց Ձորի մարզպետարանին կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ջերմուկի քաղաքային համայնքի նախորդ տարիների պարտքի վճարմամբ, որը կազմում է ավելի քան 24 մլն դրամ: Այս գումարի միայն 14 մլն 826 հազ. դրամը կազմում է քաղաքապետարանի պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲ ընկերությանը, 8 մլն 92 հազ. դրամը՝ քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման համար և այլն:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ


***
Նոյեմբերի 10-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում տեղի ոնեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան ամենամյա մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը, որն այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ՝ Գևորգ Էմինին և Վահագն Դավթյանին:
Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են մարզի 50 կրթօջախների 500 աշակերտներ, տարածաշրջանային փուլին՝ 102-ը, որոնցից մարզային փուլ էին անցել 44-ը։

11-14 տարեկանների տարիքային խմբում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Քարագլխի միջն.դպրոցի աշակերտ Արմեն Ստեփանյանը, 2-րդը՝ Ռինդի միջն. դպրոցի աշակերտուհի Ամալյա Նահապետյանը, 3-րդը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Տաթև Ոսկանյանը, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Ալինա Հարությունյանը և Ջերմուկի կրթահամալիրի աշակերտուհի Գայանե Խաչատարյանը: 15-17տարեկանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Աղավանաձորի միջն.դպրոցի աշակերտուհի Անի Մաթևոսյանը, 2-րդում՝ Արփիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Արևիկ Սահակյանը, 3-րդում՝ Ռինդի միջն. դպրոցի աշակերտուհի Հասմիկ Նիկողոսյանը և Աղավնաձորի միջն.դպրոցի աշակերտուհի Սեդա Շահինյանը: Մարզպետի անունից փոխմարզպետ Մելս Հարությունյանը ողջունեց մասնակիցներին ու պատվոգրեր հանձնեց հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացած դպրոցականներին։
***
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ կրթական փոխանակումների ծրագրի շրջանակում փոխադարձ երկօրյա այցով եղան <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Փոխադարձ դասալսումները, համատեղ միջոցառումները, սպորտային մրցումները, ընկերական շփումները, էքսկուրսիաները, միասին կատարած ծառատունկը երկօրյա այցը դարձրին բովանդակալից ու հետաքրքիր: Այցի շրջանակում միջոցառման մասնակիցները եղան Եռաբլուրում: Հաջորդ օրը կազմակերպվեց այցելություն Աշտարակի պատմա-մշակութային կոթողներ և Պռոշյանի զոհված ազատամարտիկների հուշարձան: Այցն ավարտվեց կրթահամալիրում կազմակերպված հարիսայի ծեսով ու հյուրասիրությամբ:3
Continue reading

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


82Հոկտեմբերի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ”Օրգանական մեղվաբուծության զարգացման հեռանկարները Վայոց ձոր մարզում ” խորագրով համաժողով, որը կազմակերպվել էր ”Աղքատության նվազեցման և բնապահպանության հիմնախնդիրների հաղթահարումը մարզի նախալեռնային գոտում՝ օրգանական մեղվաբուծության միջոցով” ծրագրի շրջանակում: Համաժողովի մեկնարկը տվեց ծրագրի կոորդինատոր Արշավիր Բայաթյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզի համայնքների ապրանքային մեղր արտադող մեղվապահներին ողջունեց ու հաջողություն մաղթեց Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը: Continue reading

ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


4-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում Հայաստան էր ժամանել նաև Արխանգելսկի նահանգի պատվիրակությունը: Օրերս նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորությամբ, պատվիրակությունը, որի կազմում էին նաև Արխանգելսկի պատգամավորների մարզային ժողովի նախագահ Վիկտոր Նովոժիլովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այցելեց Վայոց ձոր:

Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Մալիշկա, գյուղի Սբ. Աննա եկեղեցու բակում տեղի ունեցավ ուղղափառ խաչի բացման հանդիսավոր արարողություն: Այնուհետև պատվիրակությունն այցելեց գյուղի Մ.Վ.Լոմոնոսովի անվան միջնակարգ և Եղեգնաձորի երաժշտական դպրոցներ, որտեղ հյուրերին ողջունեցին փոքրիկ համերգային ծրագրով:

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ



Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում նոյեմբերի 10-ին մեկնարկեց Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը, որի նպատակն է գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումը, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նոյեմբերի 10-ը ՏԻՄ-ի հիմնադրման 19-ամյակն է: Համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հ.Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց մի շարք Միջազգային կառույցների ու հկ-ների ղեկավարների և մեր մարզից Ելփինի համայնքապետ Խորեն Ավետիսյանին: Ֆորումի ընթացքում քննարկվեց նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներին վերաբերող խնդիրներ:

03 Continue reading

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


Հոկտեմբերի 29-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական՝ 3-րդ նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզխորհրդի նիստին ներկա էր նաև ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ելենա Վարդանյանը:
Օրակարգում՝
1. ,,ՀՀ կառավարության 2015թ հունիսի 18-ի թիվ 673-Ն և 2015թ. հուլիսի 2-ի թիվ 666-Ն որոշումների հրատապ և այլ ներդրումային ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին,,
2. ,,2015թ. ինն ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը ,,
3. ,,Բերքահավաքի և կերերի կուտակման ընթացքը,,
4. ,,2015թ. երրորդ եռամսյակում մարզի համայնքներում անցկացված վարչական հսկողության մասին,,:
Առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, ներկայացրեց իրականացվող շինարարական աշխատանքների ծավալի, ընթացքի և կատարման որակի մասին տեղեկություններ:
2015թ. ինն ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին հաղորդում ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը: Continue reading

,,Այլընտրանքային էներգիա,, ծրագրի շրջանակում


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով ,,Այլընտրանքային էներգիա,, ծրագրի շրջանակում՝ արտաքին լուսավորությամբ ապահովվել են մարզի Բարձրունի, Գնիշիկ, Խնձորուտ գյուղերը և Մոզրով բնակավայրը: Այստեղ կարևորվում է այն, որ ծրագրի հիմքում կա երկու բաղադրիչ՝ բնապահպանական և սոցիալական: Նոյեմբերի 24-ին ծրագիրը գործարկվեց նաև Գոմքում, որի արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգի գործարկմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքապետ Մխիթար Հովհաննիսյանն ու համայնքի անդամները:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց Ռալֆ Յիրիկյանին և մյուս կազմակերպիչներին համայնքների զարգացման համար կարևոր նշանակության այդ ծրագրի ներդրման համար և հավելեց, որ էնեգիայի խնայողությամբ արտաքին լուսավորության գործարկումով կլուծվեն նաև մի շարք սոցիալական խնդիրներ: Ծրագրի ղեկավարները փաստեցին, որ նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, կանխարգելում է շրջակա միջավայրի աղտոտումը, ինչպես նաև թեթևացնում է գյուղացու սոցիալական բեռը, քանի որ փողոցները կլուսավորվեն էներգախնայողության ռեժիմով:

Continue reading