Թիվ 12 /128/, Դեկտեմբերի 26 , 2014թ.


Թիվ 12 /128/, Դեկտեմբերի 26 ,  2014թ.

 

Շարունակել կարդալ →

Advertisements

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄԵԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ


Հունիսի 22-ին լրացավ մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման երկու տարին: Այդ կապակցությամբ հաջորդ օրն իսկ` հունիսի 23-ին նա հանդես եկավ մեկամյա գործունեության հանրային հաշվետվությամբ, որն անց կացվեց Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում:

Մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ և աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների, հկ-ների ղեկավարներ, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ: Է.Ղազարյանը մանրամասնորեն նեկայացրեց իր պաշտոնավարման երկրորդ տարվա ընթացքում բոլոր ոլորտներում մեկամյա գործունեության, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի ու տարածքում իրականացված պետական ծրագրերի, արտ.երկրների, ինչպես նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի միջև համագործակցության արդյունքները, նշեց մարզում առկա հիմնախնդիրները, խոսեց առաջիկա ծրագրերի և անելիքների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործում արձանագրված դրական արդյունքների մասին: Է.Ղազարյանն իր խոսքում առանձնակի բարձր գնահատեց արտաքին հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Չեխիայի, Բելառուսի Հանրապետությունների հետ համագործակցությունը և փոխադարձ այցելությունները: Որպես օրինակ նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ է մարզպետի ղեկավարած պատվիրակությունը վերադարձել Արխանգելսկ կատարած պաշտոնական այցելությունից, որի ընթացքում «Հյուրատուն» կոչվող երկրամասային թանգարանային համալիրում մասնակցել է «Բարեկամության կամուրջ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որն անցկացվում էր 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումի և Հայկական մշակույթի օրերի շրջանակներում: Ցուցահանդեսը նվիրված է եղել Արխանգելսկի երկրամասում հայկական համայնքի կազմավորման տասնամյակին, որին ներկա են եղել Արխանգելսկի կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Այդ օրերի միջոցառումներից թերևս արժանի է առանձնակի հիշատակության հայկական հուշարձան-խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը: Խաչքար, որը տեղադրվել է քաղաքի ռուսական եկեղեցու՝ Սբ.Աստվածամոր տաճարի բակում: Ճարտարապետական հուշարձանի բացմանը ներկա են եղել Արխանգելսկի նահանգապետ Ի.Օրլովը, Արխանգելսկի ու Հոլմոգորի մետրոպոլիտ Դանիիլը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ.Կարապետյանը, հոգևոր և պետական այրեր, պաշտոնատար այլ անձինք, Արխանգելսկի հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ: Դա խոսում է այն մասին, որ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է: Եվ դա վերաբերում է համագործակցող բոլոր երկրներին ու կազմակերպություններին:
Ողջ հաշվետվության ընթացքում մասնակիցները լռությամբ հետևում էին մարզպետի խոսքին, ու ոչ միայն.
Հանրության ներկայացուցիչների համար շատ ավելի կարևոր էր այն փաստը, որ Է.Ղազարյանի խոսքը զուգորդվում էր տեսաշարով, որով և ապահովում էր իր գործունեության թափանցիկությունը:
Ի դեպ«Հանրային հաշվետվություն» ասվածն արդեն նորություն չէ, նախորդ տարի մարզպետի հորդորին հետևեցին համայնքապետերը, հուսանք, որ այս տարի հաշվետվության հանրային ձևին կանցնեն նաև գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները:
Հարգելի ընթերցող մենք մեր նախորդ համարներում մանրամասն տեղեկատվություն տվել ենք կատարված մի շարք գործունեությնների մասին, բայց և Ձեզ ենք ներկայացնում մարզպետի հանրային հաշվետվության տեսաշարով պատկերված աշխատանքներն ըստ ոլորտների.

Որո՞նք են մարզպետի հիմնական գործառույթները

  •  Իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը

  • Համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը

  •  Վերահսկողություն է իրականացնում ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ

    fin

  •  2013 թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում

  • 2.4 մլրդ դրամ

  •  2013թ. Համայնքային բյուջեների հավաքագրում 100,7%, որից սեփական եկամուտներ 103,4%

  • Լրացուցիչ հատկացումներ համայնքներին 23.640.000

  • Համայնքների հատկացվող դոտացիաներ 745.242.000, որից 13 համայնք 3.500.000 դրամ հաստատուն դոտացիա

  • Սահմանամերձ համայնքների հողի հարկի փոխհատուցում 2.403.500 դրամ

Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ



Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Շարունակական Կրթության բաժինն իր դասընթացներն է իրականացնում Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ դասընթացները.

1. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑ

Անգլերենի դասընթացը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնելու իրենց անգլերենի իմացությունը: Յուրաքանչյուր դասընթաց զարգացնում է լսելու, կարդալու, գրելու և խոսելու հմտությունները` միաժամանակ ապահովելուվ հարուստ բառապաշար և քերականական ամուր հիմքեր: Մեր նպատակն է զարգացնել լեզվական կարողությունները և մեծացնել հաղորդակցման արդյունավետությունը:

Դասընթացները բաժանված են 6 մակարդակի: Դրանք են.

  •  Մակարդակ 1 (սկսնակ)
  •  Մակարդակ 2 (տարրական)
  •  Մակարդակ 3 (նախնական միջին)
  •  Մակարդակ 4 (միջին)
  •  Մակարդակ 5 (միջինից բարձր)
  • Մակարդակ 6 (առաջադեմ)                  

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 80 ժամ է: Յուրաքանչյուր դասընթացի արժեքը` 20,000 ՀՀ դրամ:

2. ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ռազմավարական կամ ինստիտուցիոնալ կառավարումը կայանում է բազմակողմանի ֆունկցիոնալ որոշումների մշակման, իրականացման և գնահատման մեջ, ինչը կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնում հասնելու իր հիմնական նպատակներին: Դա մի գործընթաց է` ելնելով կազմակերպության առաքելության տեսլականից և նպատակներից: Կազմակերպության առջև դրված խնդիրներին հասնելու համար մշակվում է նախագիծ, քաղաքականություն և նախագծի ու ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների տեղաբաշխում:

Եթե Դուք պատրաստ եք մարտահրավերի և ցանկանում եք զարգացնել Ձեր հմտությունները, որոնք կօգնեն Ձեզ առաջանալու Ձեր կազմակերպության վերևում, ապա այս ծրագիրը Ձեզ համար է:
Եթե Դուք ցանկանում եք ձեռք բերել կամ կատարելագործել որոշակի թեմաների վերաբերյալ գիտելիքներ, ապա կարող եք հաճախել միայն Ձեզ հետաքրքրող դասընթացին:

Դասընթացներն են.

  •  Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Ֆինանսական կառավարում
  •  Գործառույթների կառավարում
  • Ստրատեգիական կառավարում
  •  Տնտեսագիտություն մենեջերների համար
  • Ստատիստիկա մենեջերների համար
  • Պրոֆեսիոնալ էթիկա
  •  Բիզնեսի օրենք
  • Շուկայագիտություն
  •  Ռազմավարական կառավարման ավարտական դասընթաց

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 30 ժամ է: Յուրաքանչյուր դասընթացի արժեքը` 10,000 ՀՀ դրամ:

3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Այս ծրագիրը սովորեցնում է զբոսաշրջության զարգացող ոլորտում հաջողության հասնելու համար հիմնական բառապաշարը, հասկացությունները, սկզբունքներն ու ընթացակարգերը: Ծրագիրը նաև ապահովում է բիզնես կառավարման ամուր հիմքեր` առաջարկելով այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են վաճառքի կառավարում, հասարակայնության հետ կապեր, մարքեթինգ, ձեռներեցություն, ծառայությունների որակի կառավարում և այլն:
Եթե հետարքրքրված եք այս շահութաբեր և գրավիչ ոլորտով, կամ արդեն իսկ աշխատում եք ոլորտում, այս հավաստագիր շնորհող ծրագիրը Ձեզ համակողմանի կրթություն կտա:
Եթե պարզապես ցանկանում եք ստանալ նոր կամ խորացնել եղած գիտելիքները զբոսաշրջության առանձին թեմաների շուրջ, կարող եք գրանցվել միայն Ձեզ հետաքրքրող դասընթացին:

Դասընթացներն են.

  •  Սննդի և խմիչքի մատակարարման կառավարում
  •  Թիրախային մարքեթինգ
  •  Գործարար հաղորդակցություն
  •  B&B-ից մինչև հյուրանոցի կառավարում
  •  Համակարգչային ինֆորմացիոն համակարգեր
  •  Ինտերնետ և այլ մարքեթինգ
  •  Վաճառք և ծառայությունների կառավարում
  •  Միջոցառումների կառավարման սկզբունքներ
  •  Սննդի անվտանգության կառավարում
  • Բիզնես ձեռներեցությունՅուրաքանչյուր դասընթացի տևողությունը 30 ժամ է: Յուրաքանչյուր դասընթացի արժեքը` 10,000 ՀՀ դրամ:

Continue reading

Թիվ 6 /122/, Հուլիսի 1, 2014թ.


Թիվ 6 /122/ Հուլիսի 1   2014թ.

 

Շարունակել կարդալ →

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Ալիկ Մելքոնյան

Ալիկ Մելքոնյան

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց զոհված ազատամարտիկ Ալիկ Մելքոնյանի անվան դասարան: Այդ դասարանը բացելու նպատակը ոչ միայն Ալիկին հավերժացնելն ու հիշելն է, այլև` նոր սերնդին Ալիկի ոգով, այսինքն՝ հայրենիքին անմնացորդ նվիրված մարդու օրինակով դաստիարակելն է: Զոհված ազատամարտիկի դասարանում սովորելու են յուրաքանչյուր ուսումնական տարին լավագույն արդյունքներով ավարտած դասարանը՝ մեկ ուսումնական տարի ժամկետով, իսկ Ալիկ Մելքոնյանի աշակերտական նստարանին յուրաքանչյուր շաբաթ կնստի այդ դասարանում սովորող այն աշակերտը, ով շաբաթվա ընթացքում կունենա էական առաջընթաց՝ գիտելիքների առումով ու կդրսևորի լավ վարքագիծ:
Այդ հիշարժան օրը Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն առավոտյան գնացին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ, որտեղ ծաղիկներ դրեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհվածների հիշատակին:
Ապա դպրոցում մասնակցեցին զոհված ազատամարտիկ Ալիկ Մելքոնյանի անվան դասարանի բացմանը: Ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Ալիկի հարազատները, հրամանատարներ, զինվորներ, ուսուցիչներ, աշակերտներ ու հյուրեր:
Այդ հիշարժան իրադարձության մասին խոսեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանը: Ազատամարտիկի անվան դասարանի բացման ժապավենը կտրելու պատվին արժանացան դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանն ու Ալիկի եղբոր որդին` 11-րդ դասարանցի Ալիկ Մելքոնյանը:
Ապա ելույթ ունեցավ դպրոցի տնօրենը, ով շնորհավորելով բոլորին այդ կարևոր իրադարձության առթիվ` ասաց.«Այդ գաղափարը, որը մենք կյանքի կոչեցինք, ծնվել էր դեռ վաղուց, բայց կարծում եմ մեր հերոսներին հավերժացնելու, հիշելու համար երբեք էլ ուշ չէ: Իհարկե, մենք ունենք Ալիկ Մելքոնյանին նվիրված փառքի անկյուն, սակայն այն ամբողջությամբ չի արտահայտում նրա կատարած սխրագործությունը, նրա անցած ճանապարհը, ճանապարհ, որը ժամանակային առումով շատ կարճ է եղել, սակայն տարածական և բովանդակային իմաստով շատ խորն էր ու հարուստ»,- ու ավելացրեց նաև, որ շնորհակալություն է հայտնում այս գաղափարն իրականացնողներին, հատկապես՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 11-րդ դասարանի դասղեկ Թամարա Մովսիսյանին, բոլոր աջակցողներին, զինվորներին, զորամասի հրամանատարությանը, ուսուցիչներին ու բոլոր-բոլորին, ովքեր ինչ-որ ձևով աջակցել են գաղափարի իրականացմանը, իսկ ամենամեծ շնորհակալությանն արժանի է Ալիկի մայրիկը` տիկին Սոնան, ով մեր ազգի համար հայրենասեր ու օրինակելի զավակ է պարգևել: Ելույթ ունեցան նաև Ալիկի հարազատները:
Մասնակիցներն այցելեցին Ալիկին նվիրված հուշաքար, ծաղիկներով մատուցեցին իրենց հարգանքի տուրքը:
Այնուհետև դպրոցի դահլիճում սկսվեց հանդիսավոր համերգային ծրագիրը, որը կազմակերպվել էր 11-րդ դասարանի աշակերտների և դասղեկ Թամարա Մովսիսյանի կողմից:

Թիվ 7 /123/ Հուլիսի 31, 2014թ.


Թիվ 7 /123/ Հուլիսի 31   2014թ.

Շարունակել կարդալ →