«Գաթայի փառատոն»-ը Խաչիկ համայնքում


Արդեն ավանդույթ է դարձել Խաչիկում մեծ հանդիսավորությամբ նշել համայնքի տոնն ու «Գաթայի փառատոն»-ը, որն այս տարի նշվեց սեպտեմբերի 25-ին: Նախ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի կողմից խաչքարի /քանդակագործ Վարազդատ Համբարձումյան, հովանավոր գործարար Ռոբերտ Խաչատրյան/ օրհնության կարգ կատարվեց համայնքի սահմանի մոտ, ապա Հայր Սուրբը հանդես եկավ օրհնության խոսքով, որից հետո օրհնեց  տոնը խորհրդանշող գաթան: Այս տարի ներկայացվել էր 2 գաթա՝ մեծը 3 մետր տրամագծով, փոքրը՝ 3սմ:

2

Տոնի խորհուրդն ու համայնքի պատմությունը պարբերաբար ներկայացնում էին փառատոնի նախաձեռնողները՝ Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու Արսեն սարկավագ Մաթևոսյանն ու Արուս Ներսիսյանը: Continue reading

ՄԵՐ  ԽՄԲԱԳՐԱԿԱՆԸ


Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ  նշանակվեց Կարեն Կարապետյանը: Նա, ում մեր ընթերցողը հիշում է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում, «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ, Երևանի քաղաքապետ աշխատած տարիներից: Նորանշանակ վարչապետը նաև դասավանդել է ԵՊՀ-ում, որտեղ և ստացել էր բարձրագույն կրթությունը՝ ավարտելով կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ստացել է նաև տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք, բազմիցս  արժանացել է պարգևների:

22Սեպտեմբերի 15-ին կայացած ՀՀ կառավարության նիստում նորանշանակ վարչապետը հանդես է եկել առաջին հանձնարարականներով, որոնցով նա պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների ու նաև հարկային ստուգումների քաղաքականության վրա: Վերջինիս դեպքում՝ խոսքն ուղղելով ՊԵԿ ղեկավարին, հանձնարարել է, որ հարկային ստուգումներ իրականացնելիս մանր և փոքր ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ դեպքում. «Հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում>>,- ասել է նա` ընդգծելով, որ այդ հանձնարարականները պետք է կատարվեն առանց բիզնեսի ամենօրյա աշխատանքի խոչընդոտման: Իսկ ինչ վերաբերում է մյուս հանձնարարականին, համապատասխան նախարարները պետք է  համատեղ քննարկեն և առաջարկություններ ներկայացնեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ. «Պետք է մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, և ապահովել սակագնային խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության ու վերամշակող ճյուղերի համար»,- նշել է նա: Եվ միևնույն ժամանակ մեջ բերելով վերջին օրերի առօրյա խոսակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ավելացրել է, որ արդեն իսկ ստեղծվում են համապատասխան հանձնաժողովներ, որոնք կկոորդինացնեն գերատեսչությունների աշխատանքները: Continue reading

CNN-ը Վայոց Ձորը ներառել է գինեգործության լավագույն վայրերի ցանկում


Հետաքրքրասերի համար

265

Հայաստանի Վայոց Ձորի մարզը հայտնվել է CNN–ի վարկածով գինու զբոսաշրջության 15 երթուղիների թվում։ Աստվածաշնչի համաձայն՝ Հայաստանն աշխարհում առաջին գինեգործության կենտրոնն էր։ Նոյը Համաշխարհային ջրհեղեղից հետո Արարատ լեռան լանջին տնկել էր առաջին խաղողի վազը, ասված է հաղորդման մեջ։ «Հնագետները համաձայն են, որ Հայաստանում վերջերս հայտնաբերվել էր գինեգործության վայր, որը 6100–ամյա վաղեմություն ունի։ Արենի խաղողի տեսակն անփոփոխ է մնում դարեր շարունակ։ Այն դիմանում է հիվանդություններին, իսկ նրա հաստ կաշին պաշտպանում է խաղողը սառնամանիքից, այս տարածաշրջանում տարեկան 300 արեւոտ օր է լինում։ Վայոց ձոր այցելությունների ժամանակ զբոսաշրջիկներն ուշադրություն են դարձնում Արենի կարմիր գինուն»,– նշում է հեռուստաալիքը։ Իտալացիներն ասում են՝ «ընթրիքն առանց գինու նույնն է, ինչ օրն՝ առանց արեւի շողի»:  CNN-ի վարկանիշով՝ գինու լավագույն արտադրավայրերի ցանկում ներառվել են քաղաքներ Ավստրալիայից, Կալիֆոռնիայից, Պորտուգալիայից, Հարավաֆրիկյան հանրապետությունից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չիլիից, Կանադայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իսպանիայից եւ Գերմանիայից:

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ  ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ  ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ  ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՄ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ  ԷՋԵՐԻՑ

Հայկական զարդարվեստն ունենալով հազարամյակների պատմություն և զարգանալով ու բազմաբնույթ պատկերներ ընդունելով, դարերի ընթացքում իր մեջ մարմնավորել է այն բոլոր իղձերն ու երազանքները, որոնք արտահայտվել են ժողովրդական բանահյուսության մեջ: Դրանցում յուրահատուկ տեղ է հատկացվել հարսանեկան արարողակարգին: Ուսումնասիրելով զարդարվեստի տարբեր պատկերներ, հանգում ենք այն եզրակացության, որ հարսանիքի տեսարանները, ամուսնացող զույգի սիմվոլները ավելի շատ արտահայտվել են կենաց ծառի մոտիվներում: Սովորաբար կենաց ծառի միջնամասում պատկերվում են հարսի ու փեսայի պատկերները` կենաց ծառի սաղարթով, որն ավարտվում է պտղաբերության սիմվոլներով կամ ապագա մանկան պատկերով` որպես պտղաբերության խորհրդանիշ: Նման նկարներում տեսնում ենք մարդկային կյանքի համապատասխան հասկացությունները` հայր, մայր, զավակ, այն ուժերը, որոնք պայմանավորում են կենաց ծառի հավերժության գոյությունը: Զարդարվեստում պսակի տեսարանում տեսնում ենք կենտրոն գլուխ գլխի կանգնած հարսն ու փեսան, նրանց կողքին քավորն ու քահանան: Քավորի ձեռքում կենաց ծառ է լինում, որ դրսևորում է ընտանիքի գաղափարը:

Հարսանեկան կենաց ծառերը սիմվոլներ են, որոնք մարմնավորում են հարսին ու փեսային, նրանց հարազատներին ու բարեկամներին: Հ.Աճառյանը գրում է. «Կը ներկայացնե փեսային գերդաստանը, իսկ վրան շարված խնձորները անոր հարակից զանազան անձնավորությունները… /Հ. Աճառյան,- Հայերեն գավառական բառարան, Թիֆլիս 1913, էջ 1067-1068/: Փառաբանել այս ծառը` նշանակում է փառաբանել հարսանիքի մասնակիցների միասնությունը, նրանց բարեկամական սերտ կապերը: Continue reading

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՁԵՎԵՐԸ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում կերտել է ոչ միայն խաղաղ ապրելու, արարելու և ստեղծագործելու, այլ նաև կերտել է իր հարուստ մշակույթը: Այսօր այդ վիթխարի մշակույթը որպես պատմական սկզբնաղբյուր, մյուս կողմից որպես անզուգական ժառանգություն, անսպառ աղբյուր են ճիշտ ըմբռնելու հայ մշակույթի զարգացման ընթացքը, ուղղությունները: Մշակույթի զարգացման պատկերային արտացոլումները իրենց արտահայտությունն են ստացել զարդաքանդակներում ու զարդանկարներում: Թուղթն ու մագաղաթը, վրձինն ու գրիչը, թանաքն ու ներկանյութերը անհամեմատ շատ հնարավորություններ են ընձեռնել մանրանկարիչներին, քան մյուս ուղղություններում: Զարդարվեստի մոտիվները դարերի ընթացքում խիստ փոփոխության են ենթարկվել, տարբեր նշանակություն ունեցել ու ծառայել են տարբեր նպատակների:
Հայ ժողովրդի զարդարվեստի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բուսական, կենդանական, կենաց ծառի, տոնահանդեսների, պայքարի մոտիվները: Դրանք շատ հաճախ արտահայտել են միստիկ-դիցաբանական բնույթ, չարի ու բարու, գարնան զարդոնքի ու աշնան, մահվան ու վերածննդի գաղափարախոսությանը:
Հայկական ժողովրդական խաղերը դասակարգվում են խմբերի.
1/ արտադրական, 2/ հասարակական, 3/ դրամատիկական, ծաղրախաղեր, 4/ մարզական, 5/ զվարճախաղեր, 6/ սեղանախաղեր, 7/ մտավարժական, 8/ ծիսական:

Յուրաքանչյուր խաղաձև մարզում էր մարդու ճկունությունն ու ճարպկությունը, հնարամտությունը, ուժն ու կորովը, նպաստում ուշադրության զարգացմանը, արագաշարժությանը, ճշգրտությանը, սրատեսությանը, ուշիմությանը ու շարժունակությանը, սովորեցնում էին խառը իրադրության մեջ տարբերել իր և մրցակից թիմի անդամներին: Continue reading

ԿՐԿԻՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇՈՒՄ» ԹԵՎԱԾՈՒՄ Է ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ


 

Երկարատև ընդմիջումից հետո կրկին եռուզեռ էր Եղեգիսի կիրճում ծվարած գեղատեսիլ Սիրանույշ ճամբարում: «Սյունիք-Զարգացում>> Հկ-ի նախաձեռնությամբ գերմանական Bröt fürdie Welt կազմակերպության և Կանադայի Հայոց թեմի ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 1-ից 11-ը հյուրընկալվեցին 14-ից 16 տարեկան երեխաներ` 20-ը Սերս և Բարձրունի սահմանամերձ համայնքներից և 60-ը Արցախի հանրապետությունից: Ծրագիրն իրականացվեց Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի հովանավորչությամբ:

4

Ծրագրի նպատակն էր նախ օգնել հաղթահարելու պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրներն ու կազմակերպել նրանց ամառային հանգիստը: Ճամբարում երեխաների առօրյան հագեցած էր ոչ միայն հետաքրքիր և ուսուցողական խաղերով, այլ նաև տարաբնույթ դասընթացներով: Առանձնակի ուշադրության էին արժանի կոնֆլիկտաբանություն, կարծրատիպեր, առաջին բուժօգնություն, լեզվի դասեր, և հոգեբանական խորհրդատվություն բաժինները: Այդ ընթացքում Ճամբարականներն օգտվել են նաև Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական միության կողմից տրամադրվող անվճար ծառայությունից /ի դեպ այդ ծառայության երկարամյա բարեգործության մասին մեր ընթերցողին կտեղեկացնենք մեր հետագա նյութերում/:

Ծրագրին իր նախաձեռնությամբ միացավ Freedom Loving Youth (FLY) բարեգործական կազմակերպությունը: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը կազմակերպության անունից երեխաներին հանձնեց շապիկներ, գլխարկներ, դպրոցական պայուսակներ՝ ուսմանն անհրաժեշտ զանազան պարագաներով: Ճամբարի միջոցառման ընթացքում երեխաները հյուրերին ներկայացան երգերով, պարերով և բեմականացումներով:

10
Continue reading

 Խնձորուտի երիտասարդ անասնաբույժը՝ ոգեշնչման աղբյուր


Վայոց ձորի սահմանամերձ Խնձորուտ համայնքում միակ անասնաբույժը 29–ամյա Սևադան է: Մասնագիտությունն ընտրել է նախկին անասնաբույժի խորհրդով: Քաղաքում ապրելու պատրանքներ չունի, իսկ գյուղում ապրելու համար, վստահ է, իր մասնագիտությունն օգտակար է: Այսօր էլ երիտասարդ մասնագետը շարունակում է խորացնել գիտելիքները և ուսումը շարունակում է Սիսիանի ագրարային համալսարանում:

Խնձորուտ համայնքը «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրին միացել է 2015թ.: Ծրագրի ջանքերով համայնքում բացվել է անասնաբուժական կետ, բարելավվել են անասնաբուժական ծառայությունները:

Մինչև 2015թ. Սևադա Հմայակյանի համար անասնաբուժությունը սահմանափակվում էր պետական միջոցառումներով, երբեմն առանձին կանչերով: Գործիքներ չուներ, դեղորայքը դժվարությամբ էին ձեռք բերում, կանչերի դեպքում վճարում էին միայն դեղորայքի գումարը: Նրա խոսքով՝ աշխատանքն արդյունավետ չէր. դեղ գնելու ամենամոտ կետը Վայքն էր, արդյունքում երբեմն դեղն ուշանում էր, կենդանին՝ սատկում: Continue reading

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ   ՏՀԿ   ԲԱԺՆԻՑ  Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ


 

***

Հուլիսի 20-ին մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քննարկում, նվիրված խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի համակարգող Վարդան Վարդանյանը և Զառիթափի փնջի համայնքների ղեկավարները: Քննարկվեցին խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի զարգացման խնդիրները, որոնց լուծման լավագույն տարբերակներից մեկը բնակավայրերում գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն է, քանզի կոոպերատիվ տնտեսությունները կարող են անհամեմատ մատչելի ձևով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա և բնակավայրում իրականացնել զարգացման ծրագրեր: Վ.Վարդանյանը ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներ հիմնելու պայմանները և իրականացվելիք հնարավոր ծրագրերը: Ամփոփելով քննարկումը, մարզպետը կարևորեց գործընթացը, որպես համայնքների զարգացման գրավական, և հորդորեց խոշորացվող համայնքների ղեկավարներին՝ կատարել գործուն քայլեր, կոոպերատիվների հիմնումն իրենց ղեկավարած համայնքներում հնարավորինս կարճ ժամկետում կազմակերպելու նպատակով:

***

129

Հուլիսի 14-ին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական Continue reading

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ   ՀԵՐԹԱԿԱՆ   ՆԻՍՏՈՒՄ


757

Հուլիսի 7-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական՝ երկրորդ նիստը, որը վարում էր մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանը:

Օրակարգում՝
1. 2015թ ձմեռային զորակոչի արդյունքների և 2016թ ամառային զորակոչի խնդիրների մասին: / տարածքային զինկոմներ/

  1. 2016թ առաջին կիսամյակում համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: /զեկ, ֆին. և սոց.տնտես. զարգ.վարչ. պետ Շ. Վարդանյան/
  2. Բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքների ընթացքը մարզի համայնքներում /զեկ, գյուղ.և բնապահ.վարչ.պետ Մ.Ներսիսյան/
  3. Երկրորդ եռամսյակում մարզի մի շարք համայնքներում իրականացված վարչական հսկողության մասին /զեկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչ. պետ Ն.Սիմոնյան/
  4. Վերջին շրջանում ՀՀ նորմատիվ և գերատեսչական իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին /զեկ, իրավաբանական բաժնի պետ Ն.Մաղաքյան/

Continue reading