ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ ՋԵՐՄՈՒԿԸ` ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ FEMTEC ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ


1
Զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղությամբ իրականացված ևս մի կարևոր քայլ Հայաստանի համար: 2015թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Իտալիայում /Սարդինիայում/ անցկացվեց ջրաբուժության և կլիմայաբուժության համաշխարհային FEMTEC ֆեդերացիայի 68-րդ համաժողովը, որին որպես ֆեդերացիայի անդամ առաջին անգամ Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրված էր Ջերմուկը: Համաժողովի ժամանակ մեր պատվիրակությունը հանդես եկավ զեկույցով: Ներկայացվեցին Ջերմուկի զբոսաշրջային ու առողջարանային հնարավորությունները, բուժիչ հանքային ջրի բաղադրությունն ու օգտակար հատկությունները, նաև բուժական տուրիզմի զարգացման ոլորտում ակնկալվող հաջողությունները՝ FEMTEC-ի կազմում ներգրավելուց հետո:

4
Համաժողովի ժամանակ, ֆեդերացիայի անդամների կողմից, միաձայն ընդունվեց 2016թ. համաժողովը Ջերմուկում անցկացնելու վերաբերյալ մեր առաջարկը, որը հավանության արժանացավ նաև ֆեդերացիայի նախագահի կողմից:

Continue reading

Advertisements