ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՆԱՎԱՅՐԵՐԸ


Ապրիլի 18-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում մարզպետ Է.Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ <<Վայոց ձորի հնավայրերը>> ժամանակավոր ցուցադրության բացումը: Մասնակցում էին  մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանն ու Եղեգնաձորի Սբ.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ տիկին Մելանյա Դովլաթյանն ու ցուցադրությամբ հետաքրքրված անձինք:

Առանձնակի հետաքրքիր էին մարզի տարածքի քարանձավներից հայտնաբերված հնագիտական իրերը, ինչպես նաև Ելփինում, Մոխրոտում, Ճոչ-Տարում, Մոզում և մարզի այլ շրջաններում հետախուզական և գիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը, որոնք վկայում են, որ մարզը մարդաբնակ է եղել դեռևս քարեդարյան ժամանակաշրջանից, կյանքն այստեղ հարատևել է առանց ընդհատումների:

1973թ-ից սկսած մինչ օրս մարզի տարբեր շրջաններում կատարվում են պեղումներ, որի արդյունքում հայտնաբերված ցուցանմուշների մի մասը բերվել են թանգարան: Ցուցադրության առանձնահատկությունն այն էր, որ յուրաքանչյուր ցուցափեղկ ու վահանակ իրենց  ցուցանմուշներով  վերաբերում են ըստ համապատասխան տարածքների պեղումների արդյունքների: Առաջինում ցուցադրված իրերը գտնվել են պատահականորեն 1976թ-ին Շատին տանող ճանապարհի վրա շինարարական աշխատանքների ժամանակ: Դրանք վերաբերվում են Թռեխք-Վանաձորյան մշակույթին /Ք.ա.21-20-րդ դար/, որոնք ուսունասիրվել և հրատարակվել են Օ.Խնկիկյանի կողմից:

Շատինի վանքի տարածքից 1985թ. հայտնաբերվել են 10-18-րդ դարերին պատկանող իրեր: Դրանցում առավել հետաքրքիր ու կարևոր են երկաթաձուլությանը, ջնարակած խեցեղենի, հախճապակու և ապակու արտադրությանը:

1986-87թթ Ելփին-Վայք մայրուղու շինարարության հետ կապված կատարվել են հետախուզական պեղումներ Մոխրոտում, Ճոչ Տարում և Մոզում: Արդյունքում բացվել են դամբարաններ, որոնցից պեղված նյութերը թվագրվում են Ք.ա. 9-8-րդ դար: Continue reading

Advertisements