Թիվ 10-11 /58-59/ Հոկտեմբերի 15ˌ 2009թ.


Անակնկալ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար

Սեյրան Օհանյանի հետ

2009-2010 ուս.տարվա առաջին օրերը Բարձրունու միջն. դպրոցի աշակերտների ու ուսուցիչների համար սկսվեց անակնկալներով: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելում է Բարձրունի գյուղ: Անակնկալը կրկնապատկվեց, երբ նա գյուղապետ Գ. Գևորգյանի ու դպրոցի տնօրեն Ա. Մարգարյանի միջնորդությամբ այցելեց դպրոց: Երեխաները և ուսուցչական կազմը աղ ու հացով, ծափողջույններով ու հայրենասիրական երգերով դիմավորեցին նախարարին: Նա սիրով զրուցեց աշակերտնեի հետ, լսեց տնօրենին ու ծավալվեց մտերմիկ, անմիջական ու շատ հետաքրքիր զրույց:

Ինչպես երեխաները, կարծում եմ նաև նախարարը գոհ մնացին այդ հանդիպումից: Պարոն նախարարը դպրոցին նվիրեց իր հեղինակած «XX/ դարի բանակը» գիրքը, իսկ երեխաները` որպես հաղթանակի խորհրդանիշ, նախարարին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքը /գոբելեն եռագույնը/: Հանդիպման ավարտին նախարար Ս.Օհանյանն արտահայտեց իր հիացմունքը դպրոցի ու երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության համար, և հրաժեշտ տվեց` գյուղին մաղթելով խաղաղություն:

Հանդիպումը շատ հիշարժան էր ու տպավորիչ:

Անի Նիկողոսյան
Բարձրունի 11-րդ դաս.

ՀՀ վարչապետն ընդունեց մարզային թերթերի խմբագիրներին

Շարունակել կարդալ→

 

Advertisements