ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ


ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ  ՀՀ  ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ  ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ  ՄԵԿԸ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից մեկը վերաբերում էր Եղեգնաձոր քաղաքի կենտրոնական փողոցների հիմնանորոգմանն ու բարեկարգմանը: Մեր նախորդ համարից դուք տեղեկացել եք փողոցների հիմնանորոգման հետ կապված մանրամասներին: Մնում է մեզ ավելացնել, որ ամբողջությամբ հիմնանորոգված Մոմիկի փողոցի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին: Վերաբացման կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարեն Բադալյանը: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեցին Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության բանվորներ Ռուբեն Ավետիսյանն ու Թորոս Օրդոյանը: