Թիվ 9 /113/, Սեպտեմբերի 30, 2013թ.


ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ  ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՀՀ Նախագահը սեպտեմբերի 25-ին այցելեց Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի  ուղեկցությամբ եղավ Նորավանքի ճանապարհին գտնվող «Արենի 1» քարանձավում, ծանոթացավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի (Իռլանդիա) և Կալիֆորնիայի համալսարանների, Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից կատարված պեղման աշխատանքներին ու մինչ օրս արձանագրված արդյունքներին:

Մասնագետների կողմից ընդգծվեց, որ Արփա գետի հովտի քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձևավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության և արժևորման առումով:

 ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

ԹԻՎ 7 /111/ ՕԳՈՍՏՈՍԻ 6, 2013Թ.


ԼՈՒՐԵՐ  ՄԱՐԶԻ  ԱՌՕՐՅԱՅԻՑ

***

ՀՀ կառավարության որոշմամբ առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով, մարզին հատկացված 260 մլն. դրամ գումարից Եղեգնաձոր համայնքի Մոմիկի փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները իրականացնելու համար մարզպետի որոշմամբ տրամադրվեց 59.2 մլն. դրամ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կիրականացվի նաև Եղեգնաձորի Սպանդարյան, Նարեկացի և Արսենյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը մարզպետարանի պատվիրատվությամբ կունենա շարունակական բնույթ:

***

2013-ի գարնանը պետ. աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության կողմից մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվեց 440տ ազոտական պարարտանյութ` պարկը 6000 դրամ, 353,877լ դիզ. վառելիք՝ լիտրը 350դրամ, 40տ գարնանացան գարու սերմացու՝  կգ-ը  200դրամ, 1տ կորնգանի սերմացու՝  կգ-ը 370դրամ, 150կգ առվույտի սերմացու՝ կգ 1500դրամ և 225կգ եգիպտացորենի սերմացու՝ կգ-ը 350դրամ: Մատակարարներն առանց փոխադրավարձի ազոտական պարարտանյութը և դիզ. վառելիքը հասցրել են համայնքներ, իսկ սերմացուները՝ մինչև մարզկենտրոն: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ ըստ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 30-ի դրությամբ մարզի տարածքում հնձված 340 հա հացահատիկի ցանքատարածությունից ստացվել է 8500 ց հացահատիկի բերք: Մարզում  արտադրվել է 1500 ց բանջարեղեն, 8400 ց կարտոֆիլ, 13000 ց պտուղ:  Կուտակվել է 140000 ց խոտ:

***

 Հուլիսի 26-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Օգնեք ինձ՝ դառնալու ձեզանից մեկը» խորագրով բարեգործական համերգ, որի նպատակն  էր  բարձրաձայնել սահմանափակ կարողություններով մարդկանց  խնդիրները  և  ինչ-որ չափով նպաստել  դրանց լուծմանը: Հանգանակության արդյունքում հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի մայթերի, սպասարկման օբյեկտների առջև  թեքահարթակների կառուցման և  ներառական կրթության դասարաններին գույքով ապահովելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել էր «Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ-ի Եղեգնաձորի  քաղաքացիական  կենտրոնը, իսկ համերգային ծրագիրը իրականացրել էր` ՀԵՀ մարզային կենտրոնը: Ծրագրին մասնակցել են պարային խմբեր, երգիչներ,  կենտրոնի կամավորներ: Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող Սոնիկ Մելքոնյանը ևս իր գեղեցիկ երգով մասնակցեց ծրագրին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

ԹԻՎ 3 /107/ 28-Ը ՄԱՐՏԻ, 2013Թ.


ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ

***

Մարտի 13-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի այս տարվա անդրանիկ նիստը: Այն վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Մասնակցում էին համայնքների ղեկավարներ, ՀՀ գյուղ. նախարարության տարածքային ծառայությունների տնօրեններ, մասնագետներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Նիստին ներկա էր նաև ՀՀ ՏԿՆ աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Սամվել Միքայելյանը:

Օրակարգում`

1. « 2013թ. համայնքային բյուջեների կազմավորման և 2013թ. հունվար, փետրվար ամիսների համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին» /ֆին. և սոց. տնտ. զարգ. վարչ. պետ Ռ. Հայրապետյան/:

2. «Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքը մարզի համայնքներում» /գյուղ. և բնապահպ. վարչ. պետ Բ. Մկրտչյան/

3. Հաղորդում «ՀՀ կառավարության 2013թ. փետրվարի N130 որոշմամբ 4-րդ հրատապ ծրագրով մարզում նախատեսված աշխ-ի մասին» /քաղաքաշին. վարչ. պետ Ա. Հովսեփյան/

Վերջում ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչ. պետ Ն.Սիմոնյանն ու իրավաբան. բաժնի պետ Ն. Մաղաքյանը հանդես եկան հայտարարությամբ:

Մարզպետարանի ՏՀԿ բաժնի օրագրից

***

Մարտի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիպումը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ՝ վերջինիս խնդրանքով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններ հանդիսացող եկեղեցիների պահպանությանն առնչվող հարցեր:

***

Մարտի 19-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա են եղել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում ամեն տարի մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում կազմակերպվում են մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմն. և Զառիթափի միջն. դպրոցներում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Ներկայացնում ենք կազմակերպվելիք միջոցառումների ծրագիրը.

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

ԹԻՎ 4 /108/ 30-Ը ԱՊՐԻԼԻ, 2013Թ.


ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ

Ապրիլի 28-ին տոնական տրամադրություն էր Արենիում. գինու գործարանում բացվում էր գինու համտեսի սրահ: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մարզպետ Էդգար Ղազարյանին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Սրահը բացվել է Արենիի գինու գործարանի և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպության համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի և էկոնոմիկայի նախարաությունների, Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ ու մարզի գինեգործները:

ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ  ՆՈՐԱՎԱՆՔԻ  ՏՈՆԻՆ

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարությանը հաջորդող երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի: Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 14-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:

Ի նշանավորումն այդ օրվա Նորավանքում թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. Պատարագ` նախագահությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Սբ.Պատարագի ընթացքում ոգեշունչ քարոզ խոսեց Հայր Զարեհը: Սբ.Պատարագին ներկա էին մարզպետարանի պաշտոնեությունը մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ և բազմաթիվ ուխտավորներ:

Արդեն ավանդույթ է դարձել տոնին նվիրված տոնակատարության կազմակերպումը: Այս տարի ևս  Սբ.Պատարագի ավարտին Վայոց Ձորի թեմը, առաջնորդությամբ Սրբազան Հոր, կազմակերպել էր մեծ տոնախմբություն…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ